Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2016 » Май » 30 » Տեսողությունը բարելավող վարժություններ
loading...
9:17 PM
Տեսողությունը բարելավող վարժություններ
5ebe0670f97cb9ffcab4f4df0b488b95_750x440.thumb
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ակնաբույժները նշում են, որ աչքերի աշխատանքն  ուղակիորեն կախված է որոշ մկաններից, իսկ մկանները, ինչպես գիտենք, հարկավոր է մարզել: Աչքերի մարզանք հարկավոր է կատարել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան` քնելուց առաջ: Հարկավոր է յուրաքանչյուր աչքի համար սկսել 5-ական վարժությունից ու աստիճանաբար քանակությունը մեծացնել: Շարժումները  պետք է սահուն ու փափուկ լինեն: Վարժությունների միջև ընկած հանգստի ընթացքում հարկավոր է  թարթել աչքերը: Օգտագործեք նշված գիտելիքները ձեր տեսողությունը բարելավելու համար:

 

1-ին վարժություն.  Պատուհանին նայել

Ստեղծեք պատուհանի վրա մի կետ, ընտրեք պատուհանից դուրս առկա ցանկացած հեռավոր օբյեկտ , նայեք նրան մի քանի վայրկյան, որից հետո նորից տեղափոխեք ձեր հայացքը պատուհանին ստեղծած կետի վրա: Ժամանակի ընթացքում աշխատեք մեծացնել ծանրաբեռնվածությունը` նայելով ավելի շատ  հեռավոր  օբյեկտների վրա:
2-րդ վարժություն.մերսում
Նմանակեք «վախեցած հայացք»: Ուղիղ դիրքով կանգնած, աչքերը ամուր  սեղմեք 5 վայրկյանով, որից հետո այն լայն բացեք: Այդ վարժությունը կրկնեք 10 անգամ:
3-րդ վարժություն. հիդրոմերսում
Օրական 2 անգամ՝ առավոտյան ու երեկոյան,  ողողեք ձեր աչքերը ջրով: Առավոտյան աչքերը նախ ողողեք տաք ջրով, որից հետո սառը: Իսկ երեկոյան կատարեք հակառակ հերթականությամբ աչքերի ողողում՝  նախ սառը, ապա տաք ջրով:
4-րդ վարժություն. նկարել
Փակեք աչքերը 3-5 րոպեով ու պատկերացրեք ձեզ հետաքրքրող գեղեցիկ պատկեր: Այդ ընթացքում տաք ափերը դրեք աչքերի վրա, իսկ մատները ճակատին և վստահ եղեք արդյունքը ավելի օգտակար ու վառ կլինի:

 

5-րդ վարժություն.«աչքերով կրակել»
• Ուղղեք հայացքը նախ վերև, որից հետո մաքսիմալ արագությամբ ներքև:
• Նկարեք երևակայական շրջան ժամացույցի  սլաքի ուղղությամբ, այնուհետև  հակառակը:
• Ուղեք հայացքը աջ աչքի ներքին անկյունից ու ձախ աչքի արտաքին անկյունից դեպի աջ աջքի վերին անկյուն, որից հետո ձախ աջքի ներքին անկյուն:Որից հետո կատարեք այդ նույն վարժությունը, սակայն այլ ուղղությամբ:
• Հայացքով նկարեք երևակայական քառակուսի
• Հայացքով պատկերեք  շեղանկյուն
• Աչքերով նկարեք երևակայական  ժապավեններ
• Նայեք S տառին, աստիճանաբար փոխելով ուղղահայաց ու հորիզոնական դիրքը:
• Աչքեերով նկարեք ուղղահայաց աղեղներ նախ ժամացույցի  սլաքին հակառակ, այնուհետև ժամացույցի սլաքի ուղղությամբ:
• Մոտեցրեք բիբերը  ամբողջ ուժով քթարմատին և այդ ընթացքում պահեք մատը քթին մոտ:

- See more at: http://realnews.am/tesokhutyan-barelavum/#sthash.Qhjw3jIf.dpuf

Просмотров: 516 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar