Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-04-25
Главная » 2016 » Май » 30 » 1 շաբաթում ազատվեք 5 կիլոգրամից
loading...
9:30 PM
1 շաբաթում ազատվեք 5 կիլոգրամից

 

 

 

 

 

 

 

 

Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարը շատերի համար դարձել է ամենօրյա զբաղմունք: Ավելորդ քաշը ոչ միայն տհաճ տեսք է տալիս, այլև՝ վնասակար է առողջությանը: Շատերը փորձում են գտնել հեշտ և մատչելի տարբերակ այդ անցանկալի կիլոգրամներից ազատվելու համար: healthyfoodteam կայքը ներկայացնում է պարզ թեյ, որը կօգնի 1 շաբաթում կորցնել 5 կիլոգրամ: Այս թեյը կանխարգելում և բուժում է մարսողական խնդիրներն ու բորբոքումները:

Քրքումով թեյի օգտակար հատկանիշները

Քրքումով թեյը ոչ միայն՝ օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև՝ առողջական խնդիրների դեպքում:

  • Կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները. Քրքումն ունի հակաբորբոքային հատկանիշներ, որոնք նվազեցնում են սրտի կաթվածի ռիսկը:
  • Կանխարգելում է շաքարախտը. Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քրքումը կարող է նվազեցնել շաքարախտով հիվանդանալու ռիսկը, քանի որ կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
  • Կանխարգելում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունները. Այս արմատը խթանում է ուղեղի բջիջների վերականգնումը, սա հրաշալի կերպով կանխարգելում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունները:

Թեյի բաղադրությունը

  • 1 լ ջուր
  • 1 կիտրոնի հյութ
  • Կես թ/գ քրքումի փոշի
  • Կես թ/գ կոճապղպեղի փոշի
  • Մի պտղունց կայենյան պղպեղ

Ջուրը եռացրեք, երբ սկսի եռալ, ավելացրեք մյուս բաղադրիչներն ու թողեք ևս մի քանի րոպե եռա: Մի կողմ դրեք և թողեք սառչի: Օրական 3 անգամ՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան, խմեք այս թեյից: Մի քաղցրացրեք թեյը ո՛չ շաքարով, ո՛չ էլ մեղրով:

 
Просмотров: 744 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->