Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-07-25
Главная » 2016 » Май » 30 » ՍԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ԽՆԱՅԵԼՆ Է. ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ (PHOTO)
loading...
6:09 PM
ՍԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ԽՆԱՅԵԼՆ Է. ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ (PHOTO)

1 

Հազվադեպ են պատահում կանայք, այն էլ` դերասանուհիներ, ովքեր առանց ավելորդ էմոցիաների, առանց պաթոսի կարողանում են խոսել կարևոր բաների մասին: Հազվադեպ են պատահում կանայք, ովքեր լինելով հայտնի, խարիզմատիկ տղամարդու կողքին, կարողանում են չմնալ ստվերում և շարունակում են աշխատել: Հազվադեպ են պատահում կանայք, ովքեր պահպանում են լավատեսությունը կյանքի բոլոր իրավիճակներում և անկախ ամեն ինչից հավատում են հրաշքի: Մի խոսքով, Wnews.am-ը սիրահարված է մեր այսօրվա զրուցակցին, դերասանուհի Լուիզա Ներսիսյանին: Նրա հետ զրուցել ենք թատրոնի մասին և ոչ միայն:

Ձեր դեբյուտը թատրոնումո՞րն էր առաջին դերը:

-Բեմի հետ ծանոթացա դեռ դպրոցում, հաճախում էի թատերական խմբակ: Մարիոնետային թատրոն էր, որտեղ մարմնավորել եմ Կարմեն, Անուշ, Շառլ Ազնավուրի տիկնիկն էի: Թատերական ինստիտուտում սովորելուն զուգահեռ աշխատում էի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Այդտեղ Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն Անի» աշխատանքն առաջինն էր, որտեղ մարմնավորել եմ Հասմիկի կերպարը։ Այնուհետեւ միանգամից տեղափոխվեցի Կամերային թատրոն, որտեղ առաջին դերը «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ» ներկայացման մեջ էր, Խաղում էի թարգմանչուհի, ներկայացումն ամբողջությամբ անգլերեն լեզվով էր: Այս դերերն իմ առաջիններն են:

Ի՞նչը Ձեզ ստիպեց միանգամից սիրահարվել թատրոնին։

-Եթե բեմում մեկ անգամ լինում ես, հիվանդանում ես բեմով ու ամբողջ կյանքում այն քեզ հետապնդում է։ Անպայման մի գողտրիկ անկյուն է մնում որտեղ բեմի մասին ես երազում ու փորձում ես ինչ որ տարբերակ գտնել նորից այնտեղ հայտնվելու համար: Շատ մարդիկ գնում են հանրահավաքների, որպեսզի հագեցնեն բեմի իրենց ծարավը։ Եթե ամեն անգամ ներկայացումից առաջ, ինձ չզգամ ինչպես առաջին դասարանցի, ով առաջին անգամ դպրոց է մտնում, ուրեմն ինչ-որ բան լճացել է ու շտապ պետք է փոխել մասնագիտությունը։ Հենց գա այդ օրը, փոխելու եմ մասնագիտությունս, որովհետեւ այստեղ հրաշք է տեղի ունենում ու այդ հրաշքին պատրաստ չլինել, ներվդ բաց բեմ չբարձրանալը հանցագործություն : Ինչու ուրիշի տեղը զբաղեցնել, եթե ես հոգնել եմ այս հրաշքից։

Ի՞նչ դերերի մասին էիք երազում ուսանողական տարիներին ևարդյւքնում ի՞նչ դերեր ստացաք։

-Չեմ սիրել այն կերպարները, որոնք օգնության կարիք ունեն ու ամբողջ պիեսի ընթացքում նրանց փրկում են։ Ինձ համար նրանք հերոսներ չեն, ավելի լավ է բացասական կերպար լինի, բայց կարողանա գործող լինել. այսինքն՝ չսպասի, որ ինչ-որ մեկը գա, ու իր համար գործի, այլ ինքն իր ճանապարհը հարթի։ Նման կերպարներ խաղալն ավելի հետաքրքիր է ու ավելի լցնում է դերասանին։ Իմ խառնվածքն ավելի բնորոշ են բնավորություն ունեցող կերպարները ու ինձ հենց այդպիսի դերեր էլ առաջարկում են։

Հարցազրույցներից մեկում նշել էիքոր դերասանը ոչ թե խաղում էայլիր մեջ եղած հատկանիշներն է վերարտադրում կերպարումՁեր դերերիցորն է ամենանմանը Ձեզ։

-Յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված են բոլոր տեսակի մարդիկ՝ սկսած հլու հնազանդ տիկնոջից մինչեւ մարդասպան կինը։ Նայած հանգամանքները ինչպես են ստիպում շարժվել կյանքում ու հասարակությունն ինչին է մեզ դրդում։ Այդ պատճառով էլ չեմ կարծում, որ կա որեւէ մեկը, ով չունի իր մեջ որեւէ հատկանիշ։ Պարզապես դերասանը պետք է կարողանա պասիվացնել այն հատկանիշները, որոնք համապատասխան չեն այդ կերպարին եւ ակտիվացնել այն տեսակը, որն իրենցի պահանջվում է: Դրա համար չեմ հասկանում, երբ խաղում ես որեւէ մեկին, դու ուղղակի քո միջից հանում ես այդ որեւէ մեկին: Այդ ժամանակ հաստատ ավելի ճիշտ ես, չես խաբում հանդիսատեսին։

Շատ դերասաններ կերպարը ճիշտ հասկանալու համար որոշակիփորձությունների են ենթարկվումօրինակ՝ հոգեկան հիվանդմարմնավորելու համար ինչոր ժամանակ անցկացնում ենհոգեբուժարանում։ Ձեր կյանքում նման դեպքեր եղե՞լ են։

-Դրա կարիքը չի եղել, որովհետև ես ունեմ էմոցիոնալ ուժեղ հիշողություն, եթե մեկ անգամ թեկուզ տասը րոպեով առնչված լինեմ ինչ որ առանձնացող կերպարի հետ , նա դառնում է իմը, ուղղակի վերհիշում ես այդ տեսակը ու ինձ հարց եմ տալիս, եթե դու լինեիր, ինչպես քեզ կդրսեւորեիր։

Ի՞նչ սկզբունքներով եք համաձայնվում մարմնավորել կամչմարմնավորել այս կամ այն կերպարը։

-Ես երեխայի պես շուտ ոգեւորվող եմ։ Ինչ առաջակում են, ինձ թվում է՝ դա իմ ուզածն է, հետո գալիս է հիասթափությունը, երբ տեսնւմ ես ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, այսինքն տեսնում եմ, որ միայն ես եմ ապրում այդ պրոցեսով, մյուսները թքած ունեն։ Հիմա սկսել եմ ավելի զուսպ լինել, փորձել ցույց չտալ իմ ոգեւորությունը, դերին միանգամից չհամաձայնվել: Շատ կարեւոր է, որ աշխատանքային պրոցեսից բոլորը հաճույք ստանան ու հասկանան ուր են գնում, հավաքված լինեն մի գաղափարի շուրջ։ Դերասանն անկախ արվեստագետ չէ ու շատ կարևոր է թիմը: Կան նախագծեր որոնք անում ես մոդայիկ լինելու համար, կան նախագծեր, որ անում ես հոգու սովը հագեցնելու համար, բայց ես փորձում եմ գտնել այդ երկուսը համատըեղող նախագծեր ու ամբողջույթամբ տրվում եմ դրան:

– Ո՞ր ներկայացումն եք համարում Ձեր այցեքարտը։

-«Փնտրվում է տղամարդ» ներկայացումը: Լուսինե Երնջակյանի շրջանը թատրոնում հետաքրքիր էր, նա սկսեց հոգեբանական դրամաներ բեմադրել, որոնցից առաջինը «Փնտրվում է տղամարարդը» պիեսն էր: Ծանր դեր էր այն առումով, որ ամբողջ ընթացքում բեմի վրա ես ու անընդհատ հոգեվիճակների փոփոխություն է տեղի ունենում։ Հետո նրա «Ինչ տարբերություն, թե ում հետ»  ներկայացման մեջ ես պետք է խաղայի իմ տարեկցի մոր կերպարը, պիտի կարողանայի այնպես անել, որ հանդիսատեսը հավատար իմ տարիքին, դա էլ էր մեծ քայլ:

– Ռեժիսորների հետ հե՞շտ եք աշխատում։ Նրանք միշտ ճի՞շտ են։

-Այնպես չի, որ հնազանդ ենթարկվում եմ, փորձում եմ հասկանալ, կարող ենք երկար դիսկուսիաներ ունենալ : Ռեժիսորներն ուզում են աշխատել նման դերասանների հետ, ովքեր ոչ թե ուղղակի անում են այն, ինչ իրենց ասվում է , այլ փորձում են ամբողջությամբ կերպարը հասկանալ, կարող են շատ հարցեր տալ, քննարկել:

Կա՞ն դերերորոնք ուզում եք այժմ մարմնավորել։

-Մեր բնագավառում կան մարդիկ, ովքեր իրենց տեսակով խորն են ու ինձ հետաքրքիր է իրենց աշխարհայացքը, հասկանում եմ, որ միասին համագործակցելով կարող ենք մի լավ բան ստեղծել։ Օրինակ` Սոս Ջանիբեկյանի հետ երկու անգամ աշխատելով, ընթացքում հասկացանք, որ նույն կերպ ենք արվեստն ընկալում ու երկուսս էլ շատ ենք ուզում, որ լինի նաև երրորդ համագործակցությունը։ Ես ոչ թե երազում եմ ինչ-որ դերի մասին, այլ ռեալ առաջարկված տարբերակներից ընտրում եմ, թե որն է ինձ ավելի մոտ։ Դերը պետք է լինի ասելիքով, գործող մարդ լինի, կարողանա պիեսի շրջանակներում ինչ-որ բան փոխել։ Կյանքում էլ սիրում եմ մարդկանց, ովքեր իրենց գույնն ունեն։

-2008թԱՄՆում ճանաչվեցիք «Լավագույն հումորային դերասանուհի»։Որքանո՞վ են Ձեզ համար մրցանակները կարևոր:

-Զարմանալին այն է, որ այդ մրցանակին արժանացել եմ հոգեբանական դրամայում ( Wnews.am. «Փնտրվում է տղամարդ» ) մարմնավորած դերիս համար։ Գուցե մարդիկ կային, որ դրա մեջ հումոր էին տեսել։ Խորը հոգեբանական դրամա էր, չնայած թեթեւ նոտաներ էինք դրել դրանում։ Երեւի այդ մրցանակին արժանացել եմ, որովհետև կյանքին ցինիզմով եմ նայում։ )) Անկեղծ ասա սիրում եմ ուշադրությունը, երբ ինձ բոլորը ծափահարում են, հաճելի է։ Բայց ասել, թե մրցանակներից հետո ինչ-որ բան է իմ կյանքում փոխվում, խնդիրներս լուծվում են, ոչ, այդպես չէ։

Հայաստանում ի՞նչն է դերասանուհուն մոտիվացնում։

– Հեքիաթին հավատալը, երբ քո մեջ կոտրվեց հեքիաթը, անիմաստ է թատրոնով զբաղվելը։ Սա այն բնագավառն է, որտեղ առաջընթաց չկա, չես կարող մտածել՝ վաղը կդառնամ գեներալ եւ այլն։ Այստեղ մնում է էնտուզիազմը եւ ինքնաճանաչողությունը, այն հրաշքը, որ կարողանում ես քեզ տեսնել տարբեր իրավիճակներում, բացի այդ լռեցնել մյուսներին, որ քեզ լսեն, դա էլ է մեծ շնորհք, էմոցիոնալ կարողանալ ազդել կամ չազդել, ծիծաղեցնել… Սա մեծ ներքին աշխատանք է։

Կյանքումթե բեմում ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։

-Ժպիտով։ Կարող է մեկ օր դեպրեսիայի մեջ ընկնեմ, չուզենամ ոչ ոքի տեսնել, հավաքեմ ուժերս ու հաջորդ օրը կրկին մարտական տրամադրված անցնեմ աշխատանքի։ Երբեք չի եղել, որ ընկճվածությունս երկար տեւի, անընդհատ ուզում եմ ինչ-որ բան անել, միայն աշխատանքով կարող ես հաղթահարել դժվարությունները, բողոքելով ոչնչի չես հասնի:

Մի ընտանիքում երկու էմոցիոնալստեղծագործող մարդիկ ՝ Դուք եւՀրանտ Թոխատյանը։ Հե՞շտ եք ապրւմ:

– Կերպարների միջոցով այնքան ենք այդ էմոցիաները տալիս, որ իրար շատ կարոտում ենք որպես մենք՝ Հրանտ ու Լուիզա։ Իհարկե հաճախ ունենում ենք անհամաձայնություններ, բայց էմոցիոնալ պոռթկումներ ու վեճեր չեն լինում, որովհետեւ երկուսս էլ հավասարակշռված ենք, ծայրահեղական չենք, գտել ենք մեր տեսակի համար ոսկե միջինը, որ ավելի հանգիստ ապրենք։ Դրսում սթրեսներն այնքան շատ են, որ տանը պիտի հանգիստ ապրել. խնայում ենք իրար։ Իմ կարծիքով, սերը դա է, այլ ոչ թե սեփականատիրական զգացումները, որ ես սիրում եմ, ուրեմն նա պարտավոր է միայն իմը լինել։ Սերը, երբ ուզում ես նրան հարմարավետ լինի, նա հարմոնիայի մեջ լինի, կարողանա քո կողքին իրեն հանգիստ, խաղաղ ու ազատ զգալ։

Սկոչ եւ Վիսկի» ներկայացումից հետո ասացիքոր Հրանտ Թոխատյանիև Ձեր հարաբերությունները սկսել եք վերանայել։ Ի՞նչ նկատի ունեիք։

-«Սկոչ եւ Վիսկի» ներկայացմանը զույգի փոխհարաբերություններից հասկացա, որ պետք է շատ զրուցել, այդ զրույցների միջոցով կարողանում ես հասկանալ ամեն օր ինքն ինչ ցանկություններ ունի, ինչ է փոխվել իր մեջ, կյանքի որ էտապում է, երբ լուռ տարիներ ես անցկացնում, շատ բաներ ես բաց թողում։

Հայտնիխարիզմատիկ մարդկանց կողքին կանայք ավելի լուռ ենՁերդեպքում այդպես չէԴուք կարողանում եք ստվերում չմնալինչպե՞ս էՁեզ հաջողվում։

-Շատ դեպքեր կան, որտեղ ինքս ինձ զոհաբերում եմ, որովհետեւ կարող եմ ավելի ակտիվ լինել, բայց քանի որ Հրանտն իր տեսակետը հայտնել է, ուրեմն իր խոսքը դոմինանտ է եւ նա ասել է մեր ընտանիքի անունից։ Կարիք չկա ցույց տալ, որ ես ինձնից բան եմ ներկայացնում։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, նա հասկացել է դա ու գիտակցել է, որ այն տեսակը չեմ, ով պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն թեկուզ մեծ սիրո, որովհետեւ կկորցնեի այդ սերը, եթե չգործեի։ Սիրում եմ մանսագիտությունս ու չեմ պատրաստվում զենքերս վայր դնել ու ասել՝ վերջ, ինչ կարող էի անել բեմի հետ կապված, արել եմ ու ժամանակն է ընտանիքի։ Այդ դեպքում երեխաս էլ ինձ կմեղադրեր։ Պետք է կարողանալ ներդաշնակության մեջ լինել: Կինն իր էությամբ օժտված է գերբնական ուժով, կարող է ավելին անել, քան միայն ընտանեկան գործերը։

Եվ վերջում Ձեր նոր նախագծի և համագործակցության մասին:

-Ինձ մոտ նոր շրջան է, ուզում եմ հանդես գալ որպես նախաձեռնող, կլինի դա պրոդյուսեր թե ռեժիսոր, դեռ չեմ հստակեցրել, բայց ուզում եմ ստեղծել թիմ, գտնել համախոհներ, որոնց հետ կարող եմ նոր բան անել։ Ուզում եմ առաջ տանել իմ գաղափարը, միայն բարին, գեղեցիկը պրոպագանդելու համար, հոգուն անդրադառնալ, բայց արդիական ձեւով: Համախոհներից մեկն արդեն նշել եմ Սոս Ջանիբեկյանն է, հուսամ մեր նախագիծը կստացվի: Հետաքրքրություն կա նաև արտերկրից:

Просмотров: 597 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->