Սխալներ, որ գործում են աղջիկները հարաբերություններ սկսելիս - 3 Июня 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-03-25
Главная » 2016 » Июнь » 3 » Սխալներ, որ գործում են աղջիկները հարաբերություններ սկսելիս
loading...
7:05 PM
Սխալներ, որ գործում են աղջիկները հարաբերություններ սկսելիս

Ի՞նչ հիմնական սխալներ են գործում աղջիկները. 

 
1. Ամենալավը երևալու փորձը: Աղջիկները փորձում են ի ցույց դնել իրենց բոլոր դրական կողմերը, տաղանդներն ու ունակությունները և հնարավորինս լավ հանդես գալ տղամարդու աչքերում: Սակայն, հիշեք, որ տղամարդը ենթագիտակցորեն պետք է առաջնորդ լինի հարաբերություններում, հետևաբար, թույլ տվեք, որ նա դրսևորի իրեն: 
 
2. Հեռահար ծրագրեր: Պետք չէ հարաբերությունների սկզբից խոսել ամուսնության և հեռուն գնացող ծրագրերի մասին: Բավական է միայն, որ տղամարդն իմանա ձեր մտադրությունների լրջության մասին, իսկ լրացուցիչ ճնշումը կարող է վախեցնել նրան: 
 
3. Նախորդ հարաբերությունները: Նոր հարաբերոթյուններ սկսելիս անցյալին անդրադառնալը տաբու է: Նույնիսկ եթե սիրելին հարցնում է Ձեր անցյալի մասին, հարկ չկա ամեն ինչ պատմել բոլոր մանրամասներով և փորձել պարզել նրա անցյալը: Այժմ ձեր կյանքում նոր փուլ է սկսվում, ուրեմն անցյալը թողեք հետևում, և երբեք մի՜ համեմատեք նրան ուրիշների հետ: 
 
4. 24 ժամ կապի մեջ: Պետք չէ զանգահարել նրան 5 րոպեն մեկ կամ սիրային նամակներ գրել: Դրանով դուք ցույց եք տալիս տղամարդուն, որ նա ձեր կյանքում գլխավոր և առաջնային տեղ է զբաղեցնում, և ուրեմն պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Եվ պետք  չէ անընդհատ հարցնել նրան, թե որտեղ է և ինչ է անում, մի՜ զրկեք տղամարդուն նրա ազատությունից: Մի վերածեք հոգատարությունը բացարձակ վերահսկողության: 
 
5. Վերլուծություններ: Պետք չէ վերլուծել ձեր հարաբերությունների ամեն դետալն ու եզրակացություններ անել՝ նա բավական ջերմ չէ, ուշադիր չէ և այլն: Թույլ տվեք, որ հարաբերությունները զարգանան իրենց հունով: 
 
Փորձեք խուսափել հարաբերություններում ավելորդ վերահսկողությունից, լարվածությունից և լրացուցիչ խնդիրներ մի ստեղծեք: Ի վերջո, պարտադիր չէ, որ լիովին փոխեք ձեր կյանքը և դառնաք նրա առօրյայի պարտադիր բաղադրիչ: Թույլ տվեք, որ հարաբերությունները բնակակնոն զարգանան: 
Просмотров: 647 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ