Գիտնականները գտել են նիհարելու արդյունավետ մեթոդը - 5 Июня 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-02-28
Главная » 2016 » Июнь » 5 » Գիտնականները գտել են նիհարելու արդյունավետ մեթոդը
loading...
5:04 PM
Գիտնականները գտել են նիհարելու արդյունավետ մեթոդը

Ճարպակալումը ներկա դրությամբ համարվում է ամենավտանգավոր չարիքներից մեկը։

Շատերը հուսահատ կերպով պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ՝ պահելով խիստ սննդակարգ և ջանքեր գործադրելով մարզասրահներում։ Ոմանք էլ նախընտրում են վիրաբուժական միջամտությունը։ Եվ վերջապես՝ վերջերս գիտնականները գտել են նիհարելու ամենահասարակ և արդյունավետ եղանակը։

Ավելորդ քաշի դեմ պայքարելու համար բոլորովին էլ պարտադիր չէ քաղցած մնալ կամ սնվել կանաչեղենով։ Յուրաքանչյուր կալորիան հաշվելու կարիք ևս չկա։ Բավական է հետևել ափսեների ու բաժակների չափսերին։

Անգլիացի գիտնականները վերլուծել են կերակրի ընդունվող չափաբաժինների ծավալների ու ավելորդ քաշի միջև եղած կապն ուսումնասիրած ավելի քան 60 հետազոտությունների արդյունքները։ Ի վերջո՝ եկել են այն եզրակացության, որ մենք միշտ ավելի շատ ենք ուտում, երբ առաջարկվում են մեծ չափաբաժիններ։ Դա կախված չէ սեռից, մարմնի զանգվածի ինդեքսից, քաղցածության աստիճանից և ինքնավերահսկման մակարդակից։ Այդպիսին է մարդկային բնույթը։ Եվ, հետևաբար, մեծ չափաբաժիններից հրաժարումը հնարավորություն կտա քչացնել ընդունվող կալորիաների քանակը։

600x580

Այժմ հետազոտողներն առաջարկում են սահմանափակում մտցնել ռեստորաններում և սրճարաններում մատուցվող կալորիաներով հարուստ ուտելիքների ու խմիչքների ծավալների վրա՝ փոքր չափաբաժինները տեսողականորեն ընդծելով վառ փաթեթավորմամբ և այլ միջոցներով, ինչպես նաև հրաժարվել մեծ չափաբաժինների էժամացման քաղաքականությունից։

 
Просмотров: 1575 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ