Աղային սննդակարգը կօգնի ազատվել պզուկներից - 5 Июня 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-01-17
Главная » 2016 » Июнь » 5 » Աղային սննդակարգը կօգնի ազատվել պզուկներից
loading...
6:30 PM
Աղային սննդակարգը կօգնի ազատվել պզուկներից

Պզուկներից և բակտերիաներով պայմանավորված այլ տհաճություններից կարող է ազատել աղի մեծ պարունակությամբ սննդակարգը:

Այս հետևությանն են հանգել գերմանացի գիտնականները: Սակայն այս վիճելի բաղադրիչը ձեր սննդի մեջ ավելացնելուց առաջ հարկ է լավ ծանրութեթև անել բոլոր «կողմերն ու դեմերը»:

Աղի օգտակարության և վնասակարության մասին մարդիկ բանավիճում են վաղուց: Ոմանք այն համարում են բնական անտիդեպրեսանտ: Մյուսները` «սպիտակ թույն», որը կրկնապատկում է հիպերտոնիկ հիվանդությունների և, անգամ, քաղցկեղի ռիսկը: Վերջերս անցկացված հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Cell Metabolism ամսագրում, մեկով ավելացրել են դրական ազդեցության կողմնակիցների փաստարկները:

Գերմանիայի Ռեհենսբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ աղի մեծ չափաքանկ պարունակող սննդակարգը կարող է պաշտպանել պզուներց և այլ անհարմարություններից, որոնք պայմանավորված են բակտերիաներով: Դա տեղի է ունենում մաշկի մեջ նատրիումի պարունակության, բակտերիաների դեմ պայքարող իմունային բջջիջների ավելացմամբ:

600x580

Փորձարկումներն անց են կացվել մկների վրա, որոնք տևական ժամանակ աղի մեծ քանակություն օգտագործելուց հետո ավելի արագ էին հաղթահարում վարակները, քան փորձի մեջ նեգրավված իրենց մյուս ցեղակիցները: Մարդու մաշկի վրա աղի ազդեցությունը դեռ չի ստուգված, սակայն ակնկալվում է, որ այն համանման կլինի:

Ենթադրվում է նաև, որ մաշկի վարակված հատվածներում օրգանիզմը հակված է մեծացնելու նատրիումի քանակությունը: Գերմանացի գիտնականները ծրագրում են շարունակել հետազոտությունները:

 
Просмотров: 354 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ