Ինչպե՞ս արագ բուժել հերպեսը - 11 Июня 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-01-17
Главная » 2016 » Июнь » 11 » Ինչպե՞ս արագ բուժել հերպեսը
loading...
12:53 PM
Ինչպե՞ս արագ բուժել հերպեսը

Հերպետիկ ցանը վկայում է իմունային համակարգի թուլության մասին։ Տղամարդկանց մոտ չբուժվելու դեպքում այն խոցում է շագանակագեղձը, կանանց մոտ կարող է առաջացնել արգանդի ուռուցք, այլ բարդացումներ` հեպատիտ, երիկամների եւ մակերիկամների գործունեության խանգարում։ Հաճախ կրկնվող հերպետիկ ցանի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են ունենալ ընդամենը օժանդակ եւ կանխարգելիչ կամ կոսմետիկ նշանակություն։

Հերպեսի բուժման ժողովրդական եղանակներ

– Օրը 4-6 անգամ մշակեք վնասված հատվածները եղեւինի (պիխտա) յուղով կամ ակնամոմի քսուքով։

– Խառնեք պատրինջի տերեւը, գիհու պտուղը, բեկտենու ծաղիկը (1։1։1)։ Հումքի 1 թ/գ-ն 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 3-4 անգամ` գոլ վիճակում։

– 1 թ/գ երիցուկի ծաղիկը խառնեք 1 ճ/գ ակնամոմի 10-20 տոկոսանոց ոգեթուրմի հետ, ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 15 րոպե։ Խմեք 200-ական մլ, օրը 2 անգամ։ Շարունակեք 3-4 օր։

– 1 ճ/գ դաղձի չոր տերեւը 20 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա։ Քամեք։ Ժամը մեկ դրեք թրջոցներ գոլ թուրմով։

– Մշակեք ցանը չիչխանի յուղով։

– Խմեք դառը օշինդրի թուրմը. 1 թ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք օրվա ընթացքում։

– Այրեք հասունացած դդումի «պոչը», մոխրի փոշին խառնեք արեւածաղկի յուղի հետ այնպես, որ ստացվի թթվասերի խտության։ Մշակեք վերքերը։

– Կեչու բողբոջը 15 օր թրմեք 10 տոկոսանոց ակնամոմի ոգեթուրմի մեջ (1։1), հաճախակի թափահարեք։ Քամեք։ Արտաքին օգտագործման համար է։

– Կտրատեք սխտորի 3-4 ատամիկ, եռացրեք 200 մլ կաթի հետ, խմեք եւ կերեք սխտորը։ Կատարեք 7 օրը մեկ, ընդամենը 4 անգամ։

– Սեւ թեյի վրա լցրեք այնքան օղի, որ ծածկի հումքը, թրմեք 4-5 օր։ Ոգեթուրմի կես թ/գ-ն պահեք բերանի մեջ 2-10 րոպե (որքան դիմանաք)։

– 2 ճ/գ քաղցրարմատի կոճղարմատը 4-6 ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` 2 ժամը մեկ։ Շարունակեք 7 օր։

Просмотров: 1398 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ