Դեմքի լվացում մեղրով - 12 Июня 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-02-28
Главная » 2016 » Июнь » 12 » Դեմքի լվացում մեղրով
loading...
10:28 PM
Դեմքի լվացում մեղրով

Եթե ցանկանում եք առողջ, գեղեցիկ և թարմ մաշկ ունենալ, չափազանց կարևոր է դեմքը կանոնավոր կերպով լվանալը: Դեմքը մաքրող որոշ միջոցներ վնասում են մաշկը: Իսկ մյուս՝ քիմիական նյութեր պարունակող միջոցները ոչ միայն՝ արդյունավետ չեն, այլև՝ շատ հաճախ վնասում են:

Այդ իսկ պատճառով myhealthyadvices կայքը ներկայացնում է բնական միջոց, որը ոչ միայն մաքրում է մաշկը, այլև սնուցում է այն մի շարք վիտամիններով:

Դեմքը մեղրով մաքրելու առավելությունները

  • Մեղրը զգուշորեն հանում է մաշկի կեղտը և պաշտպանում մաշկը:
  • Մեղրը պարունակում է հակաբակտերիալ և պրոբիոտիկ տարրեր, որոնք նվազեցնում են բշտիկներն ու կանխարգելում ակնեի գոյացումը:
  • Մեղրը հրաշալի կերպով պայքարում է էկզեմայի դեմ:
  • Այն լավ է մաշկի բոլոր տեսակների համար: Կարգավորում է մաշկի յուղոտությունն ու խոնավեցնում է այն:
  • Բացի այդ, մեղրն ավելի մատչելի է, քան խանութներում վաճառվող միջոցները:

Ինչպե՞ս մաքրել դեմքը մեղրով

Կարող եք մաքրել դեմքն առավոտյան և երեկոյան, եթե շպար չունեք, քանի որ այս միջոցը շպարը չի մաքրում:

Նախ կես թ/գ մեղրը քսեք մատների ծայրերին: Տաքացրեք մատներով, անհրաժեշտ է ջրիկ զանգված ստանալ, կարող եք մի քանի կաթիլ ջուր ավելացնել, ապա քսեք դեմքին: Այնուհետև դեմքը լվացեք գոլ ջրով և չորացրեք:

Եթե ժամանակ ունեք՝ մեղրի հաստ շերտը թողեք դեմքին առնվազն 10 րոպե, ապա լվացեք:

Просмотров: 1162 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ