Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-05-25
Главная » 2016 » Июнь » 12 » Ակտիվացրած ածուխի գործածումը կոսմետիկ նպատակներով
loading...
10:38 PM
Ակտիվացրած ածուխի գործածումը կոսմետիկ նպատակներով

Ակտիվացրած ածուխը (активированный уголь) դեղամիջոց է, որը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Այն անվնաս է, քանի որ  ստացվում է  սոճու, եղևնու, կաղնու, կեչու և այլ ծառերի փայտի այրման արդյունքում:

Այն օգտագործում են՝ որպես ստամոքսը բուժող, ինչպես նաև՝ որպես ջուրը ֆիլտրող և նիհարեցնող միջոց: Վերջերս ակտիվացրած ածուխը լայն տարածում է գտել նաև կոսմետիկ միջոցների բաղադրությունների մեջ:

Ակտիվացրած ածուխի օգտակարությունը

Ակտիվացրած ածուխը փայտի բնական հատկանիշները փոխանցում է այն դիմակներին, որոնց բաղադրության մեջ ներառված է: Այդ իսկ պատճառով, ածուխից պատրաստված դիմակները պարզապես հրաշալի են դեմքի համար:

Ակտիվացրած ածուխ օգտագործելու դեպքում՝

  • Անցնում է մաշկի՝ չափից շատ յուղայնությունը
  • Անհետանում են մաշկի վրայի սև կետերը
  • Անցնում են բորբոքումները (բշտիկներն ու սև կետերը)
  • Մաշկի ռելիեֆը հարթանում է
  • Ակտիվացրած ածուխը խորապես մաքրում է  մաշկն աղտոտումից:

Չնայած ածուխից պատրաստված դիմակներն այնքան էլ հաճելի տեսք չունեն՝ այնուամենայնիվ, դրանք  լավագույնս մաքրում են դեմքի ծակոտիներն ու թարմացնում են մաշկը:

Ածուխով դիմակներ. օգտագործման կանոնները

Որպեսզի ածուխով դիմակները ցանկալի արդյունք ապահովեն, պետք է մի քանի պարզ կանոնների հետևել:

acux-dimak

1. Չի կարելի դիմակ պատրաստելիս օգտագործել ժամկետանց ածուխի հաբեր:

2. Ակտիվացրած ածուխով դիմակը հազվադեպ է մաշկի վրա բացասական ազդեցություն ունենում: Մաշկի խնդիրներից խուսափելու համար դրանով պատրաստված դիմակը սկզբում փորձարկեք փոքրիկ հատվածում:

3. Շաբաթը մեկ անգամ (6 շաբաթվա ընթացքում) ածուխից դիմակներ պատրաստեք:

4. Ածուխով դիմակի հաջորդ կուրսը սկսեք միայն 2 ամիս անց:

5. Նման դիմակները խորհուրդ է տրվում դնել  դեմքը գոլորշուն պահելուց հետո:

Ակտիվացրած ածուխով լավագույն դիմակները

Ակտիվացրած ածուխով դիմակներ շատ կան, կարևոր է ընտրել նրանք, որոնց բաղադրիչները ձեզ հասանելի են:  Շատ կարևոր է նաև դիմակը հարմարեցնել մաշկի տեսակին:

1. Մաքրող դիմակ՝ ածուխից և կոսմետիկ կավից:  Ակտիվացրած ածուխի 1 հաբը մանրացրեք, խառնեք կանաչ կամ սև կավով (1թ/գ), խառնեք ամբողջը տաք կաթով (1ճ/գ), ապա ավելացրեք 1թ/գ ժելատին: Ամբողջը խառնեք, թողեք մնա 15 րոպե և տաքացրեք գոլորշու վրա՝ մինչև ժելատինը լուծվի:

maska-dlja-lica-s-aktivirovannym-ugljom

2. Ածուխից սառույց՝ յուղոտ մաշկի համար: Ակտիվացրած ածուխի 1 հաբը մանրացնել, վրան 10ճ/գ եռացրած ջուր լցնել, լավ խառնել, լցնել սառույցի ամանի մեջ և մի քանի օրով դնել սառցախցիկը: Նման սառույցի կտորներով կարող եք նույնիսկ ամեն օր մաքրել դեմքը:

3. Հանգստացնող դիմակ ածուխով և վարդի ջրով: 1ճ/գ մանրացրած ածուխի հաբին ավելացրեք 2ճ/գ վարդի ջուր և 2 կաթիլ թեյի ծառի յուղ:

4. Ածուխով և յոգուրտով դիմակ: 1ճ/գ ակտիվացրած ածուխը խառնել 2ճ/գ յոգուրտով և ավելացնել 1թ/գ կիտրոնի հյութ:

5. Ածուխով դիմակ՝ բորբոքումների դեմ: Ակտիվացրած ածուխի 2 հաբը մանրացրեք և խառնեք սովորական ջրով՝ այնքան, մինչև խյուս ստանաք:

6. Ածուխով և ալոէով դիմակ՝ բշտիկների դեմ: 1թ/գ մանրացրած ակտիվացրած ածուխը խառնեք 1թ/գ ալոէի հյութով և կես թեյի գդալ ծովի աղով, ավելացրեք 2 կաթիլ թեյի ծառի յուղ և 1ճ/գ սովորական ջուր, ամբողջը լավ խառնեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը:

Ճիշտ պատրաստված դիմակը կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները՝ կբուժի բորբոքումները, կչորացնի բշտիկները, կկարգավորի ճարպագեղձերի աշխատանքը, և, որ ամենակարևորն է, կապահովի մաշկի խորը մաքրումը:

Просмотров: 783 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->