Խմե՞լ սուրճ առավոտյան, թե՞ չխմել. օգտակար խորհուրդ - 13 Июня 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-01-16
Главная » 2016 » Июнь » 13 » Խմե՞լ սուրճ առավոտյան, թե՞ չխմել. օգտակար խորհուրդ
loading...
7:51 PM
Խմե՞լ սուրճ առավոտյան, թե՞ չխմել. օգտակար խորհուրդ

Բոլորը գիտեն, որ այս անուշաբույր ըմպելիքը մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, ինչը վնասակար է օրգանիզմի համար: Բայց նաև՝ շատ ուսումնասիրություններ ապացուցել են, որ սուրճը հակաօքսիդանտների հզոր աղբյուր է, սուրճի մեջ հակաօքսիդանտներն ավելի շատ են, քան սպանախի կամ կաղամբի մեջ:

Սա հիանալի փաստ է նրանց համար, ովքեր նախընտրում են ամեն առավոտ այս թարմացնող ըմպելիքն օգտագործել: Իսկ բացասականն այն է, որ դեռևս պարզված չէ՝ ինչպես է մեր օրգանիզմը ներծծում կամ օգտագործում սուրճից ստացված հակաօքսիդանտները:

Ստացվում է, որ նույնիսկ եթե օրգանիզմը սուրճից հակաօքսիդանտների մեծ պաշար է ստանում, դա դեռ չի նշանակում, որ այն ամբողջությամբ ու օգտակար ձևով է վերամշակում դրանք:

Սուրճի այլ վնասակար հատկություններից են՝ ստամոքսի ցավեր առաջացնելը, սրտխփոցի արագացումը, ինչպես նաև՝ օրգանիզմից կալցիումի դուրս բերումը: Այդ պատճառով սուրճի սիրահարներին խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն և կաթնամթերք օգտագործել:

Այս ամենն իմանալով, խորհուրդ ենք տալիս ինքներդ որոշել՝ խմե՞լ սուրճ ամեն առավոտ, թե՝ ոչ:

Եվ, եթե որոշեք ամեն դեպքում շարունակել առավոտն այս անուշաբույր ըմպելիքով սկսելը՝ շարունակեք խմել սուրճ, բայց միայն բնականը և միայն՝ ոչ մեծ քանակությամբ:

Просмотров: 918 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ