Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-05-27
Главная » 2016 » Июнь » 17 » Ըմպելիք, որի օգնությամբ 7 օրում կկորցնեք 3 կիլոգրամ
loading...
8:01 PM
Ըմպելիք, որի օգնությամբ 7 օրում կկորցնեք 3 կիլոգրամ

Կոճապղպեղի արմատն ու կիտրոնն ունեն մի շարք օգտակար հատկություններ, և դրանց համադրությունը հրաշալի արդյունքեր է տալիս։

Կոճապղպեղի արմատը կանոնավորում է ճնշումը, իջացնում խոլեստերինի մակարդակը, արագացնում մետոբոլիզմը: Այն ունի հակասեպտիկ հատկություններ և ակտիվորեն նպաստում է նիհարեցմանը:

Կիտրոնը նույնպես չի զիջում իր օգտակար հատկություններով: Այն պարունակում է բազմաթիվ թթուներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը և վիտամին C՝ ամենաուժեղ հակաօքսիդանտներից մեկը:

Կոճապղպեղից և կիտրոնից պատրաստված այս ըմպելիքն ունի սուր համ: Նրանք, ովքեր այն մինչ այս չեն օգտագործել, ցանկալի է սկսեն փոքր չափաբաժիններով՝ օրական 100 գր՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Ինչպե՞ս նիհարել մեկ շաբաթում.

Բաղադրիչներ․

- 2 լիտր ջուր
- 100 գր անանուխ
- 2 կիտրոն
- 10 գր քերած կոճապղպեղ։

Պատրաստման եղանակը․

600x580

Նախապես եռացնում եք ջուրը և այն սառացնում մինչև սենյակային ջերմաստիճանի: Քերիչով անցկացնում եք կոճապղպեղի արմատը, կտրատում անանուխը և կիտրոններից քամում հյութը:

Ավելացնում եք կոճապղպեղը, կիտրոնի հյութը և անանուխը ջրի մեջ: Թողնում այն 2-3 ժամ:

Քամում եք ըմպելիքը և դնում սառնարան՝ մեկ ժամով:

Այս ըմպելիքը ցանկալի է խմել 200 գր, յուրաքանչյուր ուտելուց կես ժամ առաջ: Ըմպելիքի օգտագործման ժամանակահատվածը 7 օր է:

 
Просмотров: 950 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->