Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-11-23
Главная » 2016 » Июнь » 17 » Աղջիկների հիգիենայի կանոններ, որոնց մասին բոլորն են մոռանում
loading...
8:08 PM
Աղջիկների հիգիենայի կանոններ, որոնց մասին բոլորն են մոռանում
новый коллаж

Հիգիենան առողջ մաշկի հիմնական կանոնն է, սակայն ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դրան ոչ բոլոր աղջիկներն են հետեւում։

Wnews.am-ն առանձնացրել է մաշկի հիգիենայի ամենակարեւոր կանոնները, որոնք էլ ներկայացնում է ձեր ուշադրությանը։

Young beautiful caucasian woman with natural makeup posing in the studio

Հաճախ մաշկի բորբոքման եւ ծակոտկենների լցված լինելու պատճառ է հանդիսանում ոչ թե կոսմետիկան եւ առողջական խնդիրները, ինչպես շատերն են մտածում, այլ հիգիենայի բացակայությունը։ Նմանատիպ խնդրի կարեւոր պատճառը բակտերիաներն են, որոնք մաշկ են ներթափանցում մատների  միջոցով։ Այդ պատճառով էլ հիգիենայի գլխավոր խնդիրն է ՝թույլ չտալ բակտերիաների ներթափանցումը։

ac28

Մաշկի գլխավոր թշնամին չորացած մասերն են, որոնց վրա էլ հավաքվում են բակտերիաները եւ որոնք մնում են ամենուր. սրբիչի, մատների, կոսմետիկ վրձինների եւ բարձիկների վրա եւ այլն։ Դա հաշվի առնելով, օգտագործեք միայն մեկանգամյա օգտագործման սրբիչներ։ Եթե նախընտրում եք դեմքի սովորական սրբիչները, ապա դրանք շատ հաճախակի փոխեք։

Նույն կանոնը վերաբերում է նաեւ ձեռքերին, եթե սրբչի հետ կոնտակտից հետո պատրաստվում եք կրեմ քսել կամ դիմահարդարվել։ Հիշեք, որ դեմքի հետ յուրաքանչյուր շփումից առաջ ձեռքերը պետք է աղտահանել» լինի դա տոնային կրեմի քսում, թե օրվա ընթացքում աչքերի շպարի թարմացում եւ այլն։

7(101)

Կրեմին մի կպեք ձեռքերով։

Չնայած նրան, որ ժամանակակից կոնսերվանտները կոչված են պաշտպանել բակտերիաների ավելացումից, այդ հարցում ճիշտ կանեք ավելորդ անգամ ապահովագրվել։ Կոսմետիկ այդ միջոցները վերցրեք ոչ թե ձեռքով, այլ հատուկ գդալիկի օգնությամբ։

6777285237_41deac627f_o-e1416939125481

Ուշադրություն դարձրեք վրձիններին։ Որպեսզի խուսափեք բորբոքումներից, պարբերաբար լվացեք վրձինները։ Դիմահարդարման վրձիններն անհրաժեշտ է   լվանալ ամեն օր։ Հիշեք, որ դիմահարդարման պարագաները քսելիս վրձինների վրա են մնում կոսմետիկ միջոցները, ինչպես նաեւ մաշկի մանր հատվածները, որոնք էլ կարող են հանդիսանալ բորբոքային պրոցեսի պատճառ։

img_772fe543b261c21ed86af534bed9f7d3

Մանրակրկիտ լվացեք մաշկը

Երեկոյան ձեր գլխավոր խնդիրն է մաշկն այնպես մաքրել, որ դեմքին չմնա կոսմետիկայի հետքը։ Շատերը հոգնած գալիս են տուն եւ սահմանափակվում միայն փրփուրով դեմքի լվացումով, ինչը սխալ է։ Եթե տոնային կրեմ եք օգտագործում, ապա ձեր դեմքի  խնամքը պետք է բաղկացած լինի մաքրման երեք աստիճանից. առաջինը-կաթիկ, երկրորդը- լվացման փրփուր եւ  երրորդը- տոնավորում։

Просмотров: 4037 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ