Մազաթափություն. ինչպես լուծել խնդիրը 10 օրվա ընթացքում - 18 Июня 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2016 » Июнь » 18 » Մազաթափություն. ինչպես լուծել խնդիրը 10 օրվա ընթացքում
loading...
7:10 PM
Մազաթափություն. ինչպես լուծել խնդիրը 10 օրվա ընթացքում

Steptohealth.ru կայքը գրում է, որ չնայած խանութներում կարելի է գտնել մազաթափության դեմ պայքարող բազմաթիվ միջոցներ՝ պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել՝ մազերին ուժ և գեղեցկություն հաղորդելու համար:

Մթերքներ, որոնք պետք է ներառել սննդակարգում

Շատ կարևոր է ավելացնել այն մթերքների օգտագործումը, որոնք հարուստ են երկաթով, սպիտակուցներով, վիտամիններով, հանքանյութերով և օմեգա-3 թթուներով: Սրանք օգտակար են և կանխարգելում են մազաթափությունը:

Ամենօրյա սննդակարգը պետք է ներառի

  • 10 բաժին բանջարեղեն
  • 2-4 բաժին միրգ
  • 4-5 բաժին լոբազգիներ կամ կաթնամթերք կամ 2-3 բաժին միս
  • սպիտակուց, որը պարունակում է ձուկը, ձուն, ավոկադոն, ընդեղենը, արևածաղիկը

Աշխատեք  սննդակարգը բազմազան դարձնել, որպեսզի այն բաղկացած լինի տարբեր մթերքներից:

Խթանեք գլխի մաշկը

Սա մազերի վերականգնման և աճի բանալիներից ևս մեկն է:

  • Օգտագործեք փափուկ սանր՝ գլխի մաշկը խթանելու համար, ամեն առավոտ և երեկո: Սանրով 50 շարժում արեք` մազերի արմատներից հասնելով մինչև վերջ:
  • Գլխի մաշկը մերսեք մատների միջոցով: Դա լավացնում է արյան շրջանառությունը: Մերսման համար կարող եք օգտագործել նաև ձիթապտղի կամ կոկոսի յուղ:

Կտրեք մազերի ծայրերը

Եթե նկատել եք, որ մազերը դարձել են չոր, անկյանք, կորցրել են փայլը, ավելի լավ է կտրել ծայրերը: Մազերը կտրելու դեպքում դրանք ավելի լավ են հագենում թթվածնով, ինը նպաստում է դրանց առողջ աճին:

Մեդիտացիան կկանխարգելի մազաթափությունը

  • Մեդիտացիան օգնում է հաղթահարել սթրեսը և դրանով իսկ կանխարգելել մազաթափությունը: Մազերն առողջ և ուժեղ կերևան:

Բնական կոկտեյլ

  • Բնական յոգուրտի կեսը լցրեք բլենդերի մեջ, խառնեք 2 ճաշի գդալ հացահատիկի հետ: Կոկտեյլը պատրաստ է:
  • Այն խմեք ամեն օր: Արդյունքում՝ մազերը կստանան իրենց անհրաժեշտ սպիտակուցներ, վիտամիններ ու հանքանյութեր:

Ինչից է պետք խուսափել

Լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է խուսափել վնասակար մթերքների, ինչպես նաև՝ ագրեսիվ քիմիական միջոցների օտգագործումից: Խուսափեք երկար ժամանակ արևի տակ մնալուց, վարսահարդարիչից, ինչպես նաև՝ արդուկից:

Просмотров: 2323 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ