Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-06-25
Главная » 2016 » Июнь » 19 » Հետևեք ճիշտ լվացվելու այս խորհուրդներին, և արդյունքը երկար սպասել չի տա
loading...
4:30 PM
Հետևեք ճիշտ լվացվելու այս խորհուրդներին, և արդյունքը երկար սպասել չի տա

Այս խորհուրդները կօգնեն ձեզ սովորել, թե ինչպես ճիշտ մաքրել մաշկը:

Առաջին հերթին լվացեք ձեռքերը

Նախևառաջ, մինչ կդիպչեք դեմքին, ձեռքերը լավ լվացեք: Եթե հետևեք այս օրենքին, ապա կնվազեցնեք բորբոքային դրսևորումների ռիսկը: Այդ իսկ պատճառով, սկզբում խորհուրդ է տրվում ձեռքերը օճառով լվանալ:

Ճիշտ ջերմաստիճան

Շատ տաք ջուրը չորացնում է մաշկը և վերացնում ճարպը, որը մաշկը պաշտպանում է միջավայրի բացասական ազդեցություններից: Այդ իսկ պատճառով աշխատեք, որ ջուրը շատ տաք չլինի: Լավագույն տարբերակը գոլ ջրով լվացվելն է անցում կատարելով համեմատաբար սառին: Ջերնաստիճանների փոփոխությունն ակտիվացնում է արյան շրջանառությունը, լավացնում մաշկի սնուցումը, բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի շերտերում գտնվող նյարդային վերջավորությունների վրա, ինչպես նաև ողջ օրգանիզմի վրաամբողջությամբ վերցրած: Խորհուրդ չի տրվում լվացվել փողոց դուրս գալուց անմիջապես առաջ, դա կչորացնի մաշկը:

Լվացվելու համար միջոցները

Սովորական օճառի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել լվացվելու համար նածատեսված փրփուրներ և գելեր: Դրանց բաղադրությունն ավելի մեղմ է, այդ իսկ պատճառով մաշկը չեն չորացնում և գրգռում: Պարտադիր դեմքը ցայեք մի քանի անգամ, որպեսզի լվացող միջոցները մաքրվեն ամբողջությամբ:

Սրբիչի փոխարեն անձեռոցիկներ

Որքա ՞ն հաճախ եք դուք փոխում սրբիչը: Ամենայն հավանականությամբ ոչ ամեն օր: Իսկ դրան զուգահեռ սրբիչի վրա կուտակվում են կեղտ և բակտերիաներ: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում դեմքը սրբել մեկանգամյա անձեռոցիկներով:

Մաշկի խնամք

Լվացվելուց անմիջապես հետո դեմքին քսեք սնուցեղ քսուք: Ի դեպ, քսուքն ավելի լավ է քսել խոնավ դեմքին այդպես այն ավելի լավ է ներծծվում:

 
Просмотров: 635 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->