Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-10-20
Главная » 2016 » Июнь » 20 » Ինչպե՞ս խնամել մաշկը, որպեսզի այն լինի իդեալական, դիմահարդարումն էլ` երկար պահպանվի
loading...
3:31 PM
Ինչպե՞ս խնամել մաշկը, որպեսզի այն լինի իդեալական, դիմահարդարումն էլ` երկար պահպանվի

Ինչպե՞ս խնամել մաշկը, որպեսզի այն լինի իդեալական, դիմահարդարումն էլ` երկար պահպանվի

Մեր ժամանակներում աղջիկներն ու կանայք ունեն բոլոր հնարավորությունները` լավ մաշկ ունենալու համար: newmag-ը ներկայացնում է մաշկի խնամքի գլխավոր կանոնները:

Մաշկի  չորությունը, թեփոտությունը կամ չափից դուրս ճարպոտությունը, ինչպես նաև տոնային կրեմի նկատելի լինելը, արագ անցնող դիմահարդարումը նշաններ են, որոնք հուշում են` մաշկը խնամում եք ոչ պարբերաբար ու սխալ:

Տոնային քսուքն այն մաշկի վրա է լավ նստում, որը նման է մետաքսի: Ամեն մի մաշկ չէ մետաքսի պես հարթ, բայց ամեն մի մաշկ կարելի է վերականգնել: Մաշկի խնամքը պարզ է, ինչպես փորի մկանների համար նախատեսված վարժությունները: Պետք է ամեն օր մաշկը մաքրել, բարձրացնել տոնուսը, խոնավեցնել:

1. Մաքրում

Ցավոք, հաճախ ենք մոռանում սրա մասին: Վատագույն դեպքում, դեմքը լվանում ենք ջրով, օճառով կամ մարմնի գելով: Լավագույն դեպքում, գնում ենք մաքրող միջոցներ, բայց ոչ միշտ ենք դրանց տալիս նշանակություն:

Ինչո՞ւ են մաշկին պետք մաքրող միջոցներ

Այն ոչ միայն մաքրում է դիմահարդարումը, այլ նաև մաքրում է մաշկի յուղային հատվածները, որոնք արտադրվում են 24 ժամ: Մաքրող միջոցով լվացվելը պետք է հատկապես առավոտյան:  Եթե չօգտվեք մաքրող միջոցներից, մաշկը շուտով կսկսի հիշեցնել ափսե, որը լվանում են առանց աման լվանալու հեղուկով: Մաշկի մաքրությունն ազդում է նաև դիմահարդարման վրա: Եթե դիմահարդարումն արվում է չմաքրված դեմքի վրա, մաշկի ճարպը մի քանի ժամում կմաքրի ամեն ինչ:

Ինչպե՞ս ընտրել մաքրող միջոց

Գլխավոր կանոնը, որպեսզի չզգաք մաշկի ձգվելը: Պետք է զգաք նույնը, ինչ ջրով լվացվելիս եք զգում:

2. Բարձրացնել տոնուսը

Տոնիկը դեմքից մաքրում է ջրի ու մաքրող միջոցի հետքերը: Սա այն միջոցն է, որը թվում է անիմաստ, բայց, օգտագործելով կզգաք դրական փոփոխություններ: Տոնիկները լինում են հավելյալ խոնավեցնող, ամրացնում են ծակոտիների պատերը: Գլխավորը, որը այն չպարունակի սպիրտ: Բացառություն է, եթե սպիրտային տոնիկ նշանակում է մաշկաբանը:

3. Խոնավեցում

Այն պետք է նույնիսկ ճարպոտ մաշկին: Խոնավեցնող միջոցը նույնպես հարմար պետք է լինի, չոր մաշկը պետք է արագ խոնավեցնի, իսկ ճարպոտի դեպքում` չծանրաբեռնի: Ընտրել խոնավեցնող միջոց պետք է ըստ տեկստուրայի: Ճարպոտ մաշկին պետք են թեթև խոնավեցնող միջոցները, որոնք ունեն փայլող էֆեկտ:

Просмотров: 2490 | Добавил: sedablog | Рейтинг: 1.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ