Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-04-28
Главная » 2016 » Июнь » 22 » Ամռանը մոռացեք տոնային քսուկի մասին
loading...
4:26 PM
Ամռանը մոռացեք տոնային քսուկի մասին

Ամռանը մոռացեք տոնային քսուկի մասին. 1in.am

 

Կանայք, ովքեր ամռանը դեռ ձմեռային օծանելիք են օգտագործում, հաճելի բույրի փոխարեն՝ տհաճ հոտ են ստանում։ Այս մասին հայտնում է medinfo.ua-ն: Ձմռանն այնքան հաճելի օծանելիքներն ամռանը բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ վերածվում են կպչուն, ոչ հաճելի և խեղդող հոտի:

Ամռանը պետք է օգտագործել ամառային թարմ օծանելիք կամ մարմնի բուրավետ լոսյոններ: Վերջինս շատ հարմար է, քանի որ բացի նուրբ բույրից՝ խոնավեցնում է մաշկն ու դրան տալիս թեթև մարգարտի փայլ. պետք է միայն ճիշտ ընտրություն կատարել:

Շոգ ամիսներին խորհուրդ չի տրվում նաև տոնային քսուկ օգտագործել: Այս դեպքում գործում է նույն կանոնը՝ այն օգտագործել միայն աշնանն ու ձմռանը: Ամռանը տոնային միջոցները դեմքը վերածում են դիմակի: Այն փակում է ծակոտիները՝ մաշկին թույլ չտալով շնչել: Մաշկը քրտնում է, տոնն անհավասար շերտերով է քսվում, և, որպես հետևանք, ստացվում է ոչ գեղեցիկ պատկեր:

Ուստի դեմքին պետք է քսել միայն դիմափոշի կամ օգտվել թեթև երանգային էֆեկտով կիսաթափանցիկ միջոցներից: Եթե դիմափոշի չկա, տոնային քսուկը խառնեք խոնավացնող քսուկին, այդ դեպքում այն ավելի հավասար «կնստի»:

Ամռանը խիտ և յուղոտ շրթներկ օգտագործելով՝ չպետք է հուսալ, որ գծաներկը թույլ չի տա «լղոզվել», նույնիսկ, եթե «չլղոզվի», շրթներկը «կլղոզվի» շուրթերի անկյուններում և տհաճ հետքեր կթողնի. օգտագործեք փայլ, իսկ շրթներկը թող մնա աշնանը:

Просмотров: 970 | Добавил: sedablog | Рейтинг: 1.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->