Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-09-22
Главная » 2016 » Июнь » 22 » Կիտրոնի կեղեւի 5 օգտակար հատկությունները
loading...
8:35 PM
Կիտրոնի կեղեւի 5 օգտակար հատկությունները

20296_796802200449759_306651327099205912_n1. Կեղեւն օգնում է պահպանել ոսկրերի ամրությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում եւ վիտամին C, որոնք նպաստում են ոսկրային հյուսվածքի ամրապնդմանը: Կեղեւն օգնում է կանխել այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են օստեոպորոզը, հոդային ռեւմատիզմը եւ բազմակի արթրիտը:

2. Կեղեւն օգնում է նվազեցնել օքսիդատիվ սթրեսը` բիոֆլավանոիդների (վիտամին P) բարձր պարունակության շնորհիվ:

3. Օրգանիզմում կան թունավոր նյութեր, որոնք թուլացնում են այն ոչ միայն ներսից, այլ նաեւ մեծացնում են ալկոհոլային կախվածության եւ չափից ավելի ուտելու հակվածության վտանգը: Բիոֆլավանոիդների բարձր պարունակության շնորհիվ կիտրոնի կեղեւն օգնում է օրգանիզմից հեռացնել այդ թունավոր նյութերը:
4. Քչերը գիտեն, որ կիտրոնի կեղեւն օգտագործում են քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար: Այն պարունակում է սալվեստրոլ Q40 եւ լիմոնեն նյութերը, որոնք օգնում են պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ:

5. Պոլիֆենոլների ու ֆլավանոիդների շնորհիվ կեղեւն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում, ինչը բարերար ազդեցություն է թողնում սրտի աշխատանքի վրա:

Просмотров: 850 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar