Շրթներկի լավագույն երանգները թխահերների համար - 25 Июня 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2016 » Июнь » 25 » Շրթներկի լավագույն երանգները թխահերների համար
loading...
3:05 PM
Շրթներկի լավագույն երանգները թխահերների համար

Ճիշտ երանգ գտնելու համար, պետք է հաշվի առնել ոչ միայն մազերի գույնը, այլ նաև մաշկի և աչքերի:

Գոյություն ունեն երեք հիմնական տարբերակներ, որից և կարելի է հասկանալ, թե որ գույնը ձեզ կսազի:

Մուգ մաշկ+շագանակագույն աչքեր

Այս պարագայում երանգները պետք է տաք գույների մեջ փնտրել: Դրանք թույլ կտան ընդգծել աչքերի խորը գույնը և բնական արևայրուքը: Մի հրաժարվեք մուգ գույներից նույնպես, օրինակ, գինու գույնից, որը կերպարին խորհրդավորություն կհաղորդի: Միաժամանակ ցանկալի է խուսափել վարդագույն, «տիկնիկային» գույներից, ինչպես նաև վառ մանուշակագույնից: Ամենօրյա դիմահարդարման համար կսազեն դարչնակաթնային-սրճային տարբերակները:

600x580

Ահա մի քանի տարբերակներ շագանակագույն թուխահերների համար․

- մարջանի գույն

- մուգ անփայլ կարմիր

- գինու գույն

- սալորագույն

- սագանակագույն։

Բաց մաշկ+երկնագույն աչքեր

Բաց մաշկով և երկնագույն աչքերով թխահերներին կսազեն վառ, փայլուն գույները: Հանգիստ օգտագործեք վառ կարմիր շրթներկ, այն կարծես թե ստեղծված է հենց այս գունային տեսակի համար: Ցերեկային դիմահարդարման համար նախապատվությունը տվեք ավելի հանգիստ, թափանցիկ կարմիրին:

600x580

Ձեր գույներն են․

- վառ-կարմիր

- ֆուկսիա

- ազնվամորու գույն

- մուգ, թունդ վարդագույն

- մարջանագույն։

Ձիթապտղի երանգի մաշկ+կանաչ աչքեր

Այսպիսի արտաքինով թխահերներին կսազեն տաք գույներ, որոնք լավ լրացնում են հաճելի մաշկի գույնը և շեշտը դնում աչքերի յուրահատուկ երանգի վրա: Այս արտաքինով աղջիկներին դժվար չէ ընտրել շրթներկ ցերեկային դիմահարդարման համար, ավելի բարդ է ընտրել վառ գույն՝ երեկոյան միջոցառման համար:

600x580

Ուշադրություն դարձրեք հետևյալ գույներին․

- նարնջագույն

- տուֆի գույն-կարմրագույն

- կարամելային գույն

- դեղձի գույն

- կարմրա-շագանակագույն:

Просмотров: 706 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ