3 քիչ հայտնի պատճառ, թե ինչու չեք կարողանում նիհարել - 25 Июня 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2016 » Июнь » 25 » 3 քիչ հայտնի պատճառ, թե ինչու չեք կարողանում նիհարել
loading...
3:16 PM
3 քիչ հայտնի պատճառ, թե ինչու չեք կարողանում նիհարել

Եթե հերթական դիետան տապալվում է, նշանակում է, դրա համար կա մի քանի պատճառ։ Պարզենք։

Անդրադառնանք քիչ հայտնի այն գործոններին, որոնք ձեզ կօգնեն տեղից շարժվել և, վերջապես, նիհարել մինչև ցանկալի նիշը։

Ամեն ինչում մեղավոր է գենետիկան

Այն միտքը թե՝ «ժառանգականության առումով բախտս չի բերել, և ես ողջ կյանքս գիրուկ եմ լինելու», ձեզ, ինքնըստինքայն, դնում է պարտվածի դիրքում։ Ինչ խոսք, ժառանգականությունը էական դեր խաղում է, սակայն ոչ որոշիչ։ Եթե պահպանեք առողջ սննդակարգ, սնունդն ընդունեք հաճախ, սակայն ոչ մեծ չափաբաժիններով, ապա գիրանալու հավանականությունը գրեթե զրոյի է հավասարվում։ Եթե դժվարանում եք ձեզ համար սննդակարգ ընդրել, ապա դիմեք դիետոլոգների օգնությունը։

600x580

Սխալ մարզումներ

Շատ ծանրաբեռնված վարժությունները կամ այնպիսիները, որոնց կատարման համար դուք մեծ ջանքեր եք գործադրում, չեն նպաստում ճարպերի պակասելուն։ Դրանք հիմնականում բարելավում են ֆիզիկական տեսքը, սակայն չեն նպաստում ճարպային շերտի նվազմանը։ Իսկ եթե դուք մարզվում եք ազատ ծանրաբեռնվածությամբ, ապա որպես կանոն, ծախսում եք ոչ բավարար ուժեր, որպեսզի օրգանիզմն այրի լրացուցիչ կիլոգրամները։ Ամենանպատակահարմարն այն աէրոբիկ վարժություններն են, որոնք կատարվում են միջին տեմպով։ Դուք պետք է հոգնածություն զգաք, սակայն միաժամանակ չպետք է հևոցներ առաջանան։

Կարծում եք, թե միայն վարժությունները բավարար են

Դա ակհայտ սխալ է։ Նիհարելիս ֆիզիկական վարժություններն, իրոք, կարևոր բաղադրիչ են, սակայն ինքնըստինքյան, դրանք չեն նպաստում քաշի էական նվազմանը։ Միայն այն դեպքում, երբ ֆիզիկական վարժությունները զուգակցվեն համապատասխան դիետայի հետ, դրական արդյունք կգրանցվի։ Հիշեք, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միշտ էլ լավացնում է մարմնի ձևերը, սակայն նիհարեցնել չի երաշխավորում։

600x580

Ինչո՞ւ է այդքան դժվար նիհարելը։ Երբ դուք քաշ եք կորցնում, արյան մեջ նվազում է լեպտինի քանակը (նյութափոխանակությունն ապահովող կարևոր հորման)։ Արդյունքում` սնունդ ընդունելուց հետո հագեցվածության զգացողության բացակայություն։

Просмотров: 983 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ