Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2016 » Июнь » 25 » Ինչպես ազատվել մեջքի ցավերից
loading...
5:20 PM
Ինչպես ազատվել մեջքի ցավերից

Մեջքի ցավերը կոնկրետ  հիվանդության դրսևորում են, որոնք ցավային  զգացողություններով արտահայտվում են  իրանի  հետևի մասում: Այս խնդիրը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես ԱՊՀ-ի երկրների բնակչության շրջանում:Այս խնդիրը հաճախակի  անտեսվում է ինչպես հիվանդների, այնպես էլ տարբեր մասնագետների կողմից:

 Յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է ցավային  զգացողություններ մեջքի  հատվածում: Սակայն ոչ բոլոչը գիտեն, թե ինչպես կարելի է ճիշտ պայքարել այդ խնդրի դեմ:

 Հաճախակի նման խնդրի պատճառ դառնում է նստատեղի նյարդի սեղմումն ու ձգումը, որի ժամանակ հիվանդների մոտ առաջանում է անտանելի ցավեր,  որոնք ուղեկցվում են  մկանային թուլությամբ ու ընդհանուր ինքնացգացողության վատացմամբ:

 Հաճախակի նման բան տեղի է ունենում նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության ու  նաև ծանրաբեռնվածության սխալ  տեղաբաշխման արդյունքում:

 kakhacker.ru-ն ներկայացրել է բավականին արդյունավետ մի միջոց, որը թույլ կտա 5-րդ պրոցեդուրայից հետո ազատվել մեջքի ցավերից:

 Գոյություն ունեն բազմաթիվ բույսեր  որոնք օգնում են ազատվել մեջքի ցավերից ու արագացնել վերականգման պրոցեսը: Նման բույսերից է համարվում ոջլադեղը(живокост) կամ քարխոտի արմատը(окопник):

 Ինչպես բուժել նյարդի բորբոքումը 

 Բաղադրիչները՝

 ·         100 գրամ ոջլադեղի թարմ արմատներ

·         100 գրամ խոզաճարպ

 Պատրաստման եղանակը՝

1.    Մանրացրեք ոջլադեղի արմատն  այնքան, մինչև որ այն խյուսի տեսք ստանա:

2.    Պատրաստեք խոզաճարպից ու ոջլադեղից խյուս ու խառնեք այն.

3.    Այնուհետև խառնուրդը դրեք սառնարանում սառչի 24 ժամ:

 Օրական 3-4 անգամ ստացված խառնուրդից  քսեք ախտահարված հատվածի վրա: Նույն պրոցեդուրան կրկնեք երեկոյան` քնելուց առաջ , սակայն այս անգամ ախտահարված հատվածների վրա պատրաստված խյուսը քսեք հաստ շերտով: Բուժման կուրսը 5 օր:

 Անհրաժեշտ է հիշել  այն մասին, որ եթե  նյարդի սեղմումը տեղի է ունեցել միջողային դիսկերի տեղաշարժման արդյունքում, ապա ոչ մի դեպքում  չի կարելի  օգտվել տաքացնող միջոցներից: Նման իրավիճակում անհրաժեշտ է դիմել բժշկի, որը միանշանակ կուղղի դիսկերը:

 

Եվս մեկ կարևոր հանգամանք, քարախոտի օգտագործման դեպքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել, քանի որ   այն օժտված է արյան ճնշումը իջեցնող հատկություններով և հակացուցված է հղիության դեպքում:

Просмотров: 2618 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->