Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2016 » Июнь » 25 » Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը
loading...
8:31 PM
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը

Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև հոնքերը, գրում է Elle-ն:

Այսպես՝ արդեն քանի սեզոն նորաձև են համարվում խիտ հոնքերը՝ Կարա Դելևինի ու Լիլի Քոլինզի ոճով: Նման հոնքեր ունեցողները միշտ վճռորոշ են, համառ ու իշխանատենչ: Ինչ էլ որ պատահի, նրանք պահպանում են հանգստություն ու ադեկվատ են արձագանքում հանգամանքներին:

Լայն, երկար հոնքերը վկայում են աշխատասիրության, լավ բնավորության մասին: Նման հոնքեր ունեցողները լավ հասկանում են արվեստից ու գեղեցիկից:

 

Նրբագեղ, երկար հոնքերը խոսում են հավասարակշռված բնավորության ու արմատական փոփոխությունների նկատմամբ սեր չունենալու մասին: Ու թեև նման հոնքեր ունեցող աղջիկները երջանկություն չեն ունենա խաղաղ ընտանեկան հանգրվանում, նրանց մնացած հարցերում սպասվում է հաջողություն ու ճանաչում:

Եթե հոնքերը երկար են աչքերի կտրվածքից, դա վկայում է ինտելեկտի մասին:

Կարճ հոնքերը վկայում են հեշտ սիրահարվող բնավորության մասին. նման աղջիկները հեշտությամբ գտնում են իրենց երկրորդ կեսին:

Կարճ ու չափազանց բարակ հոնքեր ունեն նիմֆոմանուհիներն ու սեքսուալ ազատությունը վայելողները: Նման հոնքերով տղամարդիկ հակված են միասեռական հարաբերությունների, հաճախ դառնում են նաև ալֆոնս:

Սակայն եթե կարճ հոնքերը խիտ են, իմացեք, որ մարդը հավատարիմ է իր բնույթով, սակայն անկախ բնավորություն ունի: Բռնկուն է ու ի վիճակի կրակոտ կրքի:

Իսկ եթե հոնքերը կարճ են ու հաստ և տարբերվող, ապա նման անձի հետ լավ է լինել աննկուն: Նրանք հիմնականում արատավոր անձինք են, հաճախ չարացած ու սեքսուալ: Նման մարդը միշտ խնդիրներ է ստեղծում ու վտանգավոր է շրջապատի համար:

Եռանկյունաձև հոնքերը՝ սուր աղեղով, իսկական ու պահանջկոտ լիդերների մասին են վկայում:

Տարբեր հոնքեր ունեն կոմպրոմիսների չգնացող անձինք:

Просмотров: 1339 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->