Փափկեցնող լվացքի հեղուկ՝ տան պայմաններում - 26 Июня 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-01-16
Главная » 2016 » Июнь » 26 » Փափկեցնող լվացքի հեղուկ՝ տան պայմաններում
loading...
12:30 PM
Փափկեցնող լվացքի հեղուկ՝ տան պայմաններում

Եթե ցանկանում եք նվազեցնել քիմիական նյութերի օգտագործումը ձեր կենցաղում, ապա healthylivingstyle կայքի առաջարկած խառնուրդը ձեզ համար է: Շատերն են սիրում հագուստը փափկեցնող միջոցներ օգտագործել, սակայն դրանք լի են քիմիական տարրերով, որոնք վնասում են մեր առողջությանը:

Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրատոմս, որը կօգնի փափկեցնել հագուստը՝ առանց քիմիական տարրերի:

Բաղադրություն

  • 10 գ սոդա
  • 150-200 մլ տաք ջուր
  • 800 մլ խնձորի քացախ
  • 20 կաթիլ եթերային յուղ

Ձեզ անհրաժեշտ է մեծ պլաստիկ տարա: Խառնեք ջուրը, սոդան և խնձորի քացախը: Բոլոր բաղադրիչները քիմիական ռեակցիա կառաջացնեն և ամենուրեք պղպջակներ կհայտնվեն:

Երբ լուծույթը հանգստանա, լցրեք մեկ այլ տարայի մեջ, ավելացրեք ձեր ցանկացած եթերային յուղն ու լավ խառնեք:

Ամեն անգամ օգտագործելուց առաջ լուծույթը խառնեք: 4ճ/գ փափկեցնող հեղուկը բավական է մեկանգամյա օգտագործման համար:

Просмотров: 729 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ