Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-04-30
Главная » 2016 » Июнь » 30 » Աստղաբաշխական թվեր չեն կազմել, բայց էժան տեսահոլովակ էլ չէ. Գևորգ Մարտիրոսյանը՝ իր և Մեծ Հայքի Նարեկի համագործակցության մասին
loading...
3:11 PM
Աստղաբաշխական թվեր չեն կազմել, բայց էժան տեսահոլովակ էլ չէ. Գևորգ Մարտիրոսյանը՝ իր և Մեծ Հայքի Նարեկի համագործակցության մասին

Աստղաբաշխական թվեր չեն կազմել, բայց էժան տեսահոլովակ էլ չէ. Գևորգ Մարտիրոսյանը՝ իր և Մեծ Հայքի Նարեկի համագործակցության մասին

Գեւորգ Մարտիրոսյանն ու Նարեկ Պետրոսյանն (Մեծ Հայք) ընդամենը օրեր հետո կներկայացնեն իրենց համատեղ աշխատանքն ու եւս մեկ ամառային ռիթմիկ երգ կպարգեւեն իրենց երկրպագուներին:

Life.panorama.am-ը Գեւորգ Մարտիրոսյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են ընթացել «Դույ-դույ» տեսահոլովակի նկարահանումներն ու երգիչն ի՞նչ անելիքներ ունի առաջիկայում:

 «Իմ ու Նարեկի համատեղ զուգերգը դեռ վաղուց էր պատրաստ, պարզապես տեսահոլովակի նկարահանումն էր ուշանում, քանի որ այն ավելի շատ ամառային ռիթմիկ երգ է ու ցանկանում էինք հենց ամռանն էլ ներկայացնել,- նշեց Գեւորգն ու պատմեց տեսահոլովակի նկարահանման ընթացքից.

«Տեսահոլովակը նկարահանվել է օրեր առաջ Սոչիում, ուր Նարեկի եւ մի քանի այլ երգիչների հետ գնացել էինք համերգների: Ռեժիսոր Արսեն Երեմյանն օպերատոր Սուրեն Թադեւոսյանի հետ միասին կարողացավ անմիջապես կազմակերպել հոլովակի նկարահանման համար անհրաժեշտ նախապայմաններն ու կարճ ժամանակում կայացան նկարահանումները: Չեմ կարող չանդրադառնալ տեղի մեր հայ ընկերների աջակցությանը, ովքեր ջանք չխնայեցին, որպեսզի հնարավորինս գեղեցիկ կայանար այս աշխատանքը»:

«Դույ-դույ» տեսահոլովակը կուղեկցվի ծովափնյա տեսարաններով, շքեղ մեքենաներով ու գայթակղիչ աղջիկներով: Հետաքրքրվելով, թե որքա՞ն  է կազմել տեսահոլովակի բյուջեն, երգիչը ծիծաղելով պատասխանեց.

«Ամեն ինչ նորմալ է: Թվեր չեմ նշի, այո, աստղաբաշխական թվեր չեն կազմել, բայց էժան տեսահոլովակ էլ չէ: Մենք ամեն ինչ արել ենք, որ լինի ճաշակով ու բարձր որակի աշխատանք, իսկ գնահատողը մեր հանդիսատեսն է»:

Բացի նշված աշխատանքից՝ Գեւորգ Մարտիրոսյանը կենտրոնացել է աշնանը թողարկվելիք առաջին ձայնասկավառակի վրա: Երգիչն այս պահին աշխատում է մի քանի երգերի վրա, որոնք տեղ կգտնեն սպասվելիք ձայնասկավառակում:

«Ֆուլ հաուս» սիթքոմում նկարահնավելուց հետո Գեւորգը մի քանի նոր առաջարկներ է ստացել, սակայն իր խոսքով՝ ցանկանում է ավելի շատ կենտրոնանալ երգի վրա.

«Ինչպես ասում են՝ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, հաստատ ես չեմ կարող մասնագիտությամբ դերասանի նման խաղալ ու կերպար կերտել, ինչպես դերասանը չի կարող երգչի նման երգել: Իհարկե, եթե ստանամ շատ հետաքրքիր առաջարկներ, կհամաձայնվեմ, բայց հիմա դեռ ուզում եմ կենտրոնանալ երգի վրա, որովհետեւ այլ աշխատանքով զբաղվելու դեպքում երաժշտական գործունեությունս տուժում է»,- ավարտեց երգիչը:

Просмотров: 672 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->