Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-11-23
Главная » 2016 » Июнь » 30 » Մենք ունենք երկրպագուների մեծ բանակ. Վաչեն՝ «Քարե դարդ» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի ավարտի ու սիթքոմի ծրագրերի մասին
loading...
3:20 PM
Մենք ունենք երկրպագուների մեծ բանակ. Վաչեն՝ «Քարե դարդ» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի ավարտի ու սիթքոմի ծրագրերի մասին
Մենք ունենք երկրպագուների մեծ բանակ. Վաչեն՝ «Քարե դարդ» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի ավարտի ու սիթքոմի ծրագրերի մասին


«Քարե դարդ»-ի 2-րդ եթերաշրջանը կավարտվի հաջորդ շաբաթ, այս օրերին ընթանում են սիթքոմի՝ այս եթերաշրջանի վերջին նկարահանումները: Life.panorama.am-ին սիթքոմի պրոդյուսեր եւ դերասան Վաչե Թովմասյանը վստահեցրեց, որ «Քարե դարդը» 3-րդ եթերաշրջանով եւս կվերադառնա հեռուստաէկրաններ.

«Մենք ունենք երկրպագուների մեծ բանակ, ուստի «Քարե դարդի» ավարտի մասին խոսելը տեղին չէ: Մենք կգնանք արձակուրդի, որպեսզի 3-րդ եթերաշրջանում լինենք էլ ավելի հետաքրքիր ու արկածներով լինի, իսկ 3-րդ եթերաշրջանը կլինի հոկտեմբերին. սպասվում են նոր դերասաններ ու նոր իրավիճակներ»,- նշեց Վաչեն ու անդրադարձավ սիթքոմի 2-րդ եթերաշրջանի ավարտական սցենարին.

«Իհարկե, փակագծեր չեմ բացի, որպեսզի հետաքրքրությունը պահպանեմ: Միայն կնշեմ, որ այս եթերաշրջանի ավարտին կլինեն այնպիսի իրավիճակներ, որոնք հետո էլ ավելի կհետաքրքրացնեն 3-րդ եթերաշրջանը. այն նման չի լինի ոչ առաջինին եւ ոչ երկրորդին»:

Հաջորդ եթերաշրջանում կպահպանվեն արդեն գործող ու սիրելի դերասանները, բայց Վաչեի խոսքով՝ հնարավոր է, որ նրանց ավելանան նոր կերպարներ, ովքեր  նոր շունչ կտան սիթքոմին:

Հետաքրքրվելով այժմ ԱՄՆ-ում գտնվող Արմուշի վերադարձից՝ Վաչե Թովմասյանը հավելեց.

«Իհարկե, մենք էլ ենք ցանկանում, որ Արմուշը 3-րդ եթերաշրջանում մեզ միանա, բայց խոստումներ տալ եւս չեմ կարող, քանի որ մենք էլ ենք նրան սպասում»:

Անդրադառնալով վերջերս թողարկված տեսահոլովակին, որը ներկայացվեց «Քարե դարդի գլխավոր հերոս Մոսոյի կերպարով, Վաչեն նշեց.

«Մոսոի «Տժումա Քարե դարդը» տեսահոլովակը հատուկ նպատակով ստեղծվեց, որպեսզի մեր արձակուրդի շրջանում մարդիկ հենց «Քարե դարդի» հետ կապված երգի ներքո ուրախանան: Նշեմ, որ մեր ողջ թիմը դեռ վաղուց էր մտածում ռեփին նվիրված սերիա անել, որը հետո զարգացրինք ու տեսահոլովակի տեսքով ներկայացրինք: Սա ամառային թեթեւ, հումորային երգ է, որն արդեն իսկ շատ է դուր եկել մարդկանց»:

Ի դեպ՝ Վաչեն նկատեց նաեւ, որ «Քարե դարդն» այս պահին մտածում է ներկայացման մասին, որը կկայանա աշնան սկզբին.

«Եթերային առումով «Քարե դարդը» հանգստի մեջ կլինի, բայց մեր անձնակազմը չի հանգստանա, քանի որ օրնիբուն աշխատում է ներկայացման վրա. Ուզում ենք մեզ սիրողներին ներկայացումով էլ հանդես գանք, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի «Քարե դարդի» հերոսներին տեսնել բեմում»,- ավարտեց դերասանը:

Просмотров: 415 | Добавил: sedablog | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ