Ինչպե՞ս սպիտակեցնել թևատակերը - 15 Июля 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-01-17
Главная » 2016 » Июль » 15 » Ինչպե՞ս սպիտակեցնել թևատակերը
loading...
9:25 PM
Ինչպե՞ս սպիտակեցնել թևատակերը

Յուրաքանչյուր կին ցանկանում է ազատվել թևատակերի մուգ կետերից:  Ձեզ ենք ներկայացնում բնական այդ միջոցները:

1. Կարտոֆիլ- Հում կարտոֆիլը հրաշալի սպիտակեցնող միջոց է: Այն չի գրգռում մաշկը, քանի որ մեղմ թթուներ է պարունակում: Ինչպե՞ս օգտագործել այն: Մի կտոր կարտոֆիլով 5-10րոպե շարունակ տրորեք թևատակերը, այնուհետև գոլ ջրով լվացեք: Ավելի արագ արդյունքների հասնելու համար կրկնեք այս գործողությունն առնվազն օրը 2 անգամ:

2. Կիտրոն- Կիտրոնը համարվում է բնական մաքրող միջոց, որը նաև ունի հակաբակտերիալ և հականեխիչ հատկություն: Ինչպե՞ս օգտագործել: Կիտրոնի բարակ շերտով լողանալուց առաջ տրորեք թևատակերը, այնուհետև օգտագործեք խոնավեցնող քսուք՝ մաշկը չորությունից պաշտպանելու համար: Խյուս ստանալու համար խառնեք կիտրոնի հյութը, յուգորտը, մեղրն ու երիցուկը, քսեք թևատակերին և թողեք 10 րոպե, այնուհետև լվացեք ջրով:

3. Կերակրի սոդա- Բոլորս էլ գիտենք սոդայի սպիտակեցնող հատկանիշների մասին: Սպիտակեցնելուց բացի, այն նաև կկանխարգելի թևատակերի տհաճ հոտի առաջացումը: Ինչպե՞ս օգտագործել: Խառնեք ջուրը և սոդան, որպեսզի խյուսանման զանգված ստանաք: Թեթևակիորեն մերսելով՝ քսեք թևատակերին: Լվացեք դիմակը և չորացրեք մաշկը:

4. Վարունգ- Այս հրաշալի բանջարեղենը մաշկը սպիտակեցնող հատկություն ունի: Սպիտակեցնող հատկություններն առավել արդյունավետ դարձնելու համար՝ խառնեք այն կիտրոնի հետ: Ինչպե՞ս օգտագործել: Կտրատեք վարունգը և դրանով տրորեք թևատակերը: Կարող եք օգտագործել նաև վարունգի հյութը: Խառնեք վարունգի և կիտրոնի հյութերը, այնուհետև ավելացրեք փոքր-ինչ երիցուկ:

5. Նարնջի կեղև- Նարնջի կեղևը նույնպես սպիտակեցնող հատկանիշ ունի: Ինչպե՞ս օգտագործել: Չորացրեք նարնջի կեղևը, այնուհետև աղացեք: Ստացված փոշին խառնեք կաթով՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Քսեք թևատակերին և 10 րոպե տրորեք: Վերջում լվացեք ջրով:

Просмотров: 1083 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ