Դդմիկով ու գազարով դիմակ մաշկի թարմությունը վերականգնելու համար - 15 Июля 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2016 » Июль » 15 » Դդմիկով ու գազարով դիմակ մաշկի թարմությունը վերականգնելու համար
loading...
10:36 PM
Դդմիկով ու գազարով դիմակ մաշկի թարմությունը վերականգնելու համար
Պատրաստեք դիմակներ տնային պայմաններում. դա պարզ միջոց  է մաշկի արդյունավետ և ոչ թանկարժեք  խնամքի համար:
Թարմ բանջարեղենից դիմակները կվերականգնեն ձեր մաշկի թարմությունը։
 
- Դիմակներ պիգմենտային հետքերի դեմ. Դդմիկի խյուսը խառնեք նույնաչափ հանքային ջրի հետ: Ստացված զանգվածին ավելացրեք  ակացիայի մեղր 2:1 հարաբերակցությամբ: Ամեն օր քսեք դիմակը, թողեք 30 րոպե: Արդյունքը կզգաք 2 շաբաթից:
 
- Մաշկի տոնուսը կբարձրացնի գազարով դիմակը: Մանրացրեք սպիրուլինայի 2 կոճակ, ավելացրեք կես թեյի գդալ սպիտակ կավ, խառնեք: Անցկացրեք գազարը մանր քերիչով և խառնեք սպիրուլինայի հետ մինչև համասեռ զանգվածի վերածվելը: Քսեք դիմակը դեմքին և վզի հատվածին, թողեք  20-25 րոպեով: Լվացվեք սառը ջրով:
 
- Մաշկի խոնավացումը կապահովի գազարով և խնձորով դիմակը: Խառնեք քերիչով անցկացրած հավասար քանակի խնձոր և գազար, ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ և հաստ շերտով քսեք դեմքին, թողեք 15 րոպե: Լվացեք տաք ջրով և դեմքին քսեք սնուցող կրեմ։
Просмотров: 422 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ