Արդյոք պե՞տք է լվանալ նոր գնած հագուստը․ ինչ է խորհուրդ տալիս մասնագետը - 20 Июля 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-02-28
Главная » 2016 » Июль » 20 » Արդյոք պե՞տք է լվանալ նոր գնած հագուստը․ ինչ է խորհուրդ տալիս մասնագետը
loading...
8:22 PM
Արդյոք պե՞տք է լվանալ նոր գնած հագուստը․ ինչ է խորհուրդ տալիս մասնագետը
Նոր գնված գեղեցիկ զգեստը չի կորցնի իր տեսքը՝ այն մեկ անգամ լվանալու դեպքում։ Իսկ արդյո՞ք անհրաժեշտ է լվանալ նոր հագուսը՝ մինչ այն կշփվի մեր մաշկի հետ։
 
Սա կախված է յուրաքանչյուր մարդու մոտեցումից․ արդյոք մտահոգված եք Ձեր առողջությամբ և հիգիենայով։ Իսկ ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները։
 
Կոլումբիայի համալսարանի մաշկաբանության պրոֆեսոր Դոնալդ Բելսիտոն ասում է, որ նոր հագուստները երբեք այնքան մաքուր չեն, որ կարելի լինի այն կրել և խորհուրդ է տալիս նոր հագուստները լվանալ՝ մինչ կրելը։ Ինչպես բացատրում է պրոֆեսորը, նոր հագուստները պարունակում են սուր, գրգռող հոտով, անգույն, թունավոր գազ ֆորմալդեհիդ, արհեստական հյուսվածքների ներկ և մի շարք այլ քիմիկատներ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաների, ցանի, քորի առաջացման պատճաառ դառնալ։ 
Հնարավոր է նաև առաջանա մաշկային այլ խնդիրներ, ինչպիսիք են օրինակ սունկը, բակտերիան կամ անգամ ոջիլը։ 
Նոր գնված հագուստը կարող է նաև վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ, քանի որ երբեք չեք իմանա, թե ով է փորձել այդ հագուստը մինչև գնելը։
 
Ահա այս ամենով պայմանավորված պրոֆեսոր Բեստիլոն խորհուրդ է տալիս նոր գնված հագուստը լվանալ և հատկապես լավ պարզաջրել՝ նախքան կրելը։
Просмотров: 1321 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ