Լավագույն թեյը՝ ոտքերի ուռածությունից ազատվելու համար - 25 Июля 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-01-23
Главная » 2016 » Июль » 25 » Լավագույն թեյը՝ ոտքերի ուռածությունից ազատվելու համար
loading...
7:11 PM
Լավագույն թեյը՝ ոտքերի ուռածությունից ազատվելու համար
Ոտքերի ուռածության ամենատարածված գործոններից է արյան վատ շրջանառությունը, ոչ առողջ սնունդը, դաշտանային ցիկլը, ոչ առողջ քաշը և հղիությունը։ Սակայն վերջերս ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, խոնավությունը նպաստում է ոտքերի ուռածությանը։ 
 
Սակայն կան բնական միջոցներ, որոնք կարող են լուծել խնդիրը։ Այս հարցում շատ արդյունավետ է մաղադանոսը։ Բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մաղադանոսն ունի առողջության համար մեծ օգուտներ նաև այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են ասթման, ալերգիաները, միզուղիների վարակները և մարսողական խնդիրները։ Այս խոտաբույսը նաև օգնում է բուժել բրոնխիտը, իջեցնում է արյան ճնշումը։
 
Այս բաղադրատոմսը, ի թիվս վերոնշյալ օգուտների, օրգանիզմից դուրս կհանի ավելորդ հեղուկը և կիջեցնի ոտքերի ուռածությունը, որի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
 
• 500մլ ջուր
• 5 ճաշի գդալ մաղադանոս։
 
500 մլ եռացող ջրի մեջ ավելացնել կտրատած մաղադանոսը և ջուրը եռացնել ևս 5 րոպե։ Թողնել թեյը 20 րոպե, այնուհետ քամել և խմել։
Սակայն եթե առկա է ոտքերի քրոնիկ ուռածություն, ապա անպայման պետք է դիմել բժշկի և պարզել իրական պատճառները։
Просмотров: 2562 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ