Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-05-25
Главная » 2016 » Июль » 28 » Սևաներկի վրձին. ինչպես ընտրել համապատասխանը
loading...
10:33 AM
Սևաներկի վրձին. ինչպես ընտրել համապատասխանը

Սևաներկի արտադրողները մշտապես առաջարկում են նոր վրձիններ: Ժամանակն է պարզել, թե ինչով են նրանք տարբերվում իրարից և ինչպես ընտրել հենց ձեր թարթիչների համար համապատասխանողը:

Խոշոր վրձին՝ խիտ մազիկներով

Այն համապատասխանում է միայն երկար և խիտ թարթիչներ ունեցողների համար: Այսպիսի վրձինով դժվար կլինի ներկել կարճ թարթիչները՝ դուք ուղղակի չեք կարողանա մշակել մանրուքները: Սակայն, եթե ունեք երկար թարթիչներ, հենց այս տիպի վրձինը կօգնի ձեզ ստանալ նկատելի ծավալ:

600x580

Երկար սիլիկոնե վրձին

Երկար սիլիկոնե վրձինները կարճ մազիկներով ավելի հաճախ հանդիպում են երկարացնող սևաներկերում: Նրանք համապատասխանում են կարճ թարթիչներին առանց կորության: Այս վրձինն ունի փոքր տրամագիծ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ քսել թարթիչներն արմատից և բաժանել նրանց միմյանցից: Կարճ թարթիչներ ունեցողներին մեծ և փարթամ վրձինները չեն համապատասխանում:

600x580

Կոր վրձին

Կոր վրձինը կարճ մազիկներով մի կողմից և ավելի երկար՝ մյուս, կատարյալ է թարթիչները կորացնելու և երկարացնելու համար, առավել ևս՝ աչքի ներքին անկյունում:

Դրա համապատասխանությունը կախված է, թե ինչպիսին է ձեր աչքի վերևի հատվածի ձևը: Եթե այն մի քիչ կոր է, ապա այս վրձինը հենց ձեր համար է: Այսպիսի վրձինը թույլ է տալիս ստանալ առավել գեղեցիկ կորություն՝ առանց ավելորդ մանիպուլյացիաների:

600x580

Կարճ սիլիկոնե վրձին

Այս փոքր վրձինը կարճ մազիկներով թույլ է տալիս շատ մանրակրկտորեն մոտենալ ընթացակարգին՝ քսել ամեն մի թարթիչը և բարձրացնել դրանց այնքան, որքան ցանկանում եք:

Այն համապատասխանում է բոլորին, կարևոր չէ՝ երկար են թարթիչները, խիտ կամ ոչ խիտ: Հենց այս վրձինն է թույլ տալիս ինքնութույն կանոնակարգել քսելու ընթացքը: Բացասական կողմը միայն մեկն է՝ այն ձեզանից մի քիչ ավելի ժամանակ կխլի:

600x580

Կոնաձև վրձին

Լայն հիմքով և նեղացող ծայրով, խիտ մազիկներով այս վրձինը սովորաբար՝ ոչ սիլիկոնե, համապատասխանում է նրանց, ովքեր ցանկանում են ստանալ առավելագույն ծավալ աչքի ներքին անկյունում: Այսպիսի վրձինը լավ բարձրացնում է թարթիչները հենց այդ հատվածում: Այն չի համապատասխանում միայն նրանց, ովքեր ունեն կարճ թարթիչներ, քանի որ հիմքը շատ լայն է դրանք քսելու համար:

600x580

 
Просмотров: 236 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->