Սրճային դիմակներ. հասանելի և արդյունավետ միջոցներ - 29 Июля 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-01-20
Главная » 2016 » Июль » 29 » Սրճային դիմակներ. հասանելի և արդյունավետ միջոցներ
loading...
11:45 PM
Սրճային դիմակներ. հասանելի և արդյունավետ միջոցներ

Սուրճը մաշկի համար ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն դարձնում է ավելի ձիգ, լավ մաքրում է և վերացնում բորբոքումը: Բացի այդ, այն ամրացնում է մազերը: Սուրճով կարելի է անել հետևյալ դիմակները.

Թարմացնող դիմակ

Հոգնած մաշկի համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ աղացած ընկույզ՝ խառնած սուրճի նստվածքի հետ: Քսեք այն ձեր դեմքին, թողեք 15 րոպե, լվացեք գոլ ջրով, այնուհետև սառը:

Հակատարիքային դիմակ

Հարթ մաշկ ունենալու համար եփեք թունդ սուրճ, սառացրեք և զգուշորեն լցրեք 3 թեյի գդալ ալյուր՝ մինչև այն դառնա թունդ: Ավելացրեք ձվի դեղնուցը, խառնեք և քսեք դեմքին ու թողեք 15 րոպե:

Դիմակ-արևայրուք

Արևայրուքի երանգ ստանալու համար, աղացեք սուրճը, խառնեք ջրի հետ ստացեք միջին թնդության շիլա: Քսեք այն դեմքի և պարանոցի հատվածին և թողեք 10 րոպեով:

Մարմնի սկրաբ

Պատրաստեք սկրաբ շաքարակալած մեղրից և սուրճի նստվածքից՝ պահպանելով 1:1 հարաբերակցությունը: Փափուկ կլորաձև շարժումներով քսեք մարմնին և դեմքին:

 600x580

Այտուցվածության դեմ թրջոց

Աչքերի այտուցվածությունից կօգնի ազատվել թարմ եփած սուրճը: Մինչ այն սառչում է, մատների բարձիկներով կրեմ քսեք: Թրջեք բամբակն ըմպելիքի մեջ և դրեք աչքերին՝ 20 րոպե:

Ամրացնող դիմակ մազերի համար

Մազերի կազմվածքը ամրացնելու համար եփեք մեկ թեյի գդալ սուրճը՝ 1 ճաշի գդալ ջրով: Հինգ րոպեից ավելացրեք 2 դեղնուց, 0,5 թեյի գդալ գերչակի յուղ և 2 ճաշի գդալ կոնյակ: Այդ ամենը խառնեք և քսեք խոնավ մազերին: 10-15 րոպեից լվացեք մազերը:

Մուգ մազերի ողողման համար

Մուգ մազերին փայլ կհաղորդի 1 ճաշի գդալ աղացած սուրճը՝ եփած կես լիտր ջրում: Պատրաստեք այն, 20 րոպեից քամեք և ողողեք մազերը:

Просмотров: 607 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ