Ինչպե՞ս զովանալ շոգ եղանակին - 1 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-01-20
Главная » 2016 » Август » 1 » Ինչպե՞ս զովանալ շոգ եղանակին
loading...
3:13 PM
Ինչպե՞ս զովանալ շոգ եղանակին
Ինչպե՞ս զովանալ շոգ եղանակին

Շոգի դեմ կարելի է պայքարել ոչ միայն բասեյնի և օդորակիչների միջոցով, այլև ճիշտ սնունդ օգտագործելով:

Մասնագետներն առանձնացրել են յոթ լավագույն մթերքները, որոնք օգնում են պայքարել շոգի դեմ:

1.Վարունգ: Վարունգի աղցանը լավագույնն է ամռանը: Վարունգը լրացնում է օրգանիզմում հեղուկի պակասը:

2. Անանուխ: Թարմ անանուխով կոկտելյը հիանալի զովացուցիչ ըմպելիք է: Մենթոլը գրգռում է ցրտի զգացողության ընկալիչներն՝ առաջացնելով զովության զգացողություն:

3. Խնձոր: Թարմ խնձորը պարունակում է 85-87% ջուր:

4. Կանաչեղեն: Կանաչին իր մեջ օգտակար միկրոտարրեր է պարունակում, որոնք դուրս են գալիս օրգանիզմից քրտնելու հետևանքով:

5. Ձմերուկ: Ձմերուկն իր մեջ պարունակում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ամռանը՝ հեղուկ և հագեցնող գլյուկոզա:

6. Ծիրան: Քրտնելուց օրգանիզմը զգալի քանակությամբ կալիում է կորցնում, որն անհրաժեշտ է սրտի աշխատանքի համար: Այդ պատճառով շոգից առավելապես տառապում է սրտային խնդիրներ ունեցող մարդիկ: Իսկ ծիրանը մեծ քանակությամբ կալիում է պարունակում:

7. Սմբուկ: Սմբուկը, ինչպես և վարունգը, մեծ քանակությամբ հեղուկ է պարունակում՝ միաժամանակ և՜ հագեցնելով քաղցը, և՜ ապահովելով ջրի անհրաժեշտ քանակություն օրգանիզմին:

http://life.panorama.am/

Просмотров: 174 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ