Ակտիվացված ածուխը դեմքի համար. 4 «հրաշագործ» բաղադրատոմս - 1 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2016 » Август » 1 » Ակտիվացված ածուխը դեմքի համար. 4 «հրաշագործ» բաղադրատոմս
loading...
5:35 PM
Ակտիվացված ածուխը դեմքի համար. 4 «հրաշագործ» բաղադրատոմս


 

Դեմքի վրա առկա սև կետերը երիտասարդ  աղջիկների ու տղաների համար հաճախակի դառնում են իսկական տանջանք, որոնցից նրանք  փորձում են կոսմետոլոգների ու մաշկաբանների օգնությամբ ազատվել:

 

Սակայն դա չի նշանակում, որ այդ իրավիճակից ելք չկա: econet.ru-ն առաջարկում է դեմքի սև կետերից ազատվելու դիմակ, որի հիմքում ընկած է ակտիվացված  ածուխը:

 

Այս դիմակը շատ պարզ է պատրաստվում և ամենկարևորը,  այն ոչնչով չի զիջում թանկարժեք կոսմետոլոգիական պորցեդուրաներին:

Առավելությունները
 

Քանի որ ակտիվացված  ածուխը հիանալի  ներծծող նյութ է, ուստի կոսմետոլոգիական միջոցներ արտադրող ընկերություններն այն հաճախակի  ընդգրկում են խնամքի միջոցների բաղադրության մեջ: Դա նշանակում է, որ այն կարող է ոչ միայն հեռացնել մաշկի  աղտոտվածությունն  ու ծակոտկիներից դուրս բերել ենթամաշկային յուղը, այլ նաև մաշկի մակերեսից հեռացնել  ժամանակի ընթացքում այնտեղ կուտակված նյութերը:   Ակտիվացված  ածուխը    կորյակների դեմ պայքարող հիանալի միջոց է:

 

 

Մաշկի պատրաստում.
 

Հաշվի առնելով,  որ դիմակի հիմնական  ֆունկցիան հանդիսանում է կորյակների հեռացումը, ուստի  հարկավոր է  որ նշված բաղադրությանը ապահովել  դեպի  մաշկի ծակոտկինները  լիարժեք հասանելիություն:  Այդ ամենի համար նախ հարկավոր է լվալ դեմքը օճառով կամ դեմքը մաքրող այլ միջոցով, այնուհետև բուժիչ խոտաբույսերով պատրաստել գոլորշային վաննա:

 

Շոգեհարման պրոցեդուրան պետք է շատ մանրակրկիտ իրականացվի, քանի որ մաշկի վիճակից կախված է  դիմակի վերջնական արդյունքը: Որպեսզի դեմքը լավ շոգեհարեք բավական է 8-10 րոպե:

Այդ ամենից հետո արդեն կարող եք քսել դիմակը:

Դիմակների պատրաստման բաղադրատոմսերն ու տեխնոլոգիան
 

Այս բաղադրատոմսերով դիմակների պատրաստումը չի խլում  երկար ժամանակ  և ամենկարևորն արդյունքը ֆիրմային միջոցներին չի զիջում: Դիմակը քսելուց հետո կարող եք  և պառկել հանգստանալ և նաև զբաղվել տնային գործերով: Իսկ դիմակը մաքրելուց հետո  քսեք կամ կոսմետիկ կամ խոնավեցնող  քսուք:

 

1.  Ակտիվացված  ածուխ ու դոնդող

Սա դիմակ-թաղանթ է, որ շատ լավ մաքրում է անգամ ամենամանր ծակոտկիներն ու մաշկը դարձնում է թավշյա: Այս դիմակի բաղադրիչները՝ ակտիվացրած  ածուխը,  օգնում է ազատվել կորյակներից, իսկ դոնդողը սնուցում ու խոնավեցնում է մաշկը: Սակայն այս դիմակը հակացուցված է կուպերոզի դեպքում:

 

Հավասար քանակությամբ իրար խառնեք սննդային դոնդողն ու կաթը: Այս դեպքում 1-ական ճ/գ  ու թողեք մի քանի րոպե սառչի:


Մանր տրորեք 1 հաբ ակտիվացված  ածուխ ու լցրեք պատրաստի խառնուրդի մեջ:
Այնուհետև այն տաքացրեք ջրային բաղնիքի վրա կամ միկրոալիքային վառարանում:
Սառեցրեք այն ու մի քանի շերտով  քսեք դեմքին: Վերջնական չորանալուց հետո զգուշությամբ հանեք ձևավորված թաղանթը:
 
 

2.    Ակտիվացված ածուխն ու ջուրը 

Դիմակը շատ արագ է պատրաստվում և կարող է օգտագործվել ինչպես տանը, այնպես էլ երկարատև ճանապարհորդությունների ժամանակ:

 

Վերցրեք 3 հաբ ակտիվացված ածուխ ու այն փոշու աստիճան մանրացրեք:
Ավելացրեք մոտավորապես 1 թ/գ եռացրած ու սառեցրած ջուր:
Խառնեք ածուխը ջրի հետ ու սառեցված զանգվածը զգուշորեն քսեք դեմքին:
Թողեք այն չորանա և լվացեք:
 
 
 
3.  Ակտիվացված ածուխն ու կոսմետիկ կավը

2 հաբ ակտիվացված ածուխը փոշու աստիճան մանրացրեք:
Խառնեք այն 1 ճ/գ կոսմետիկ կավի հետ (կապույտ կամ սև, կախված նրանից, թե որն է ձեզ ավելի շատ համապատասխանում):


Ավելացրեք եռացրած ու սառեցրած ջուր, որպեսզի ստացվի խյուս, որը իր կազմվածքով  պետք է նամ լինի թթվասերի:


Նախապես մաքրեք ու շոգեհարեք դեմքը գոլորշային բաղնիքի վրա:
Վրձինով կամ փափուկ դիսկով դեմքի վրա քսեք այդ զանգվածը՝ շրջանցելով  աչքերըը: Դիմակը թողեք ¼ ժամ և լվացեք ջրով:
 

 

 Ակտիվացված ածուխ ու կավի 2 տեսակ
 

Այս դիմակը շատ լավ օգնում է ազատվել սև կետերից, բորբոքումից ու մաշկի թեփոտությունից: Սակայն անհրաժեշտ կլինի ստուգել, արդյոք դուք եթերայուղից ալերգիա ունեք, թե ոչ: Հակառակ դեպքում արդյունքը կարող է լիվ հակառակ լինել:

 

Կես ճ/գ կանաչ ու սպիտակ կավը խառնեք 1 գդալ տրորած ակտիվացված ածուխի  փոշու հետ: 
Ստացված խառնուրդի մեջ ավելացրեք 1 ճ/գ տրորած  վարդի տերև ու 3 կաթիլ նարդոսի(лаванда) կամ խորդենու(геран) յուղ:


Ավելացրեք եռացրած ջուր ու ստացված զանգվածը խառնեք այնքան, որ ստացվի թթվասերաի մածուցիկության զանգված:


Նախապես մաքրված մաշկի վրա քսեք դիմակն ու 15 րոպե հետո  լվացեք երիցուկի եփուկով կամ տաք ջրով:


 
4.  Ակտիվացված ածուխ և  ծովի աղ
 

Այս դիմակը շատ արդյունավետ է և օգնում է պայքարել պզուկների ու բորբոքումների դեմ:

 Սակայն մինչ օգտագործելը նախապես համոզվեք որ  թեյի ծառի յուղն ալերգիկ ռեակցիա չի առաջացնում:

Խառնեք 1 թ/գ ակտիվացված ածուխի փոշին ու 1/3 թ/գ ծովի աղը:


Ավելացրեք 1 թ/գ թարմ հալվեի հյութ  ու 2-3 կաթիլ թեյի ծառի յուղ:


Նոսրացրեք այն եռացրած ջրով:


Քսեք այն նախապես մաքրած ու գոլորշահարած դեմքի վրա:
Թողեք այն ազդի 15 րոպե և մաքրեք խոտաբույսերի եփուկով կամ տաք ջրով:
 

 

Ակտիվացված ածուխով դիմակները շատ գործուն են և նրանք մաքրում ու խոնավեցնում են մաշկը, բացի այդ ձգում են ծակոտկիներն ու հագեցնում են մաշկը կոլագենով:

 

 Շնորհիվ իր  հեշտ պատրաստման, բաղադրիչների մատչելիության ու կիրառման դյուրինության,  այս դիմակները դարձել են շատ  տարածված: Փորձեք ինքներդ ու ազատվեք այդ խնդրից առանց որևէ ավելորդ ծախսի:

http://med.tert.am/

Просмотров: 665 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ