Ինչպե՞ս 8 օրում ազատվել 6կգ ավելորդ քաշից. «ջրային» դիետա - 1 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2016 » Август » 1 » Ինչպե՞ս 8 օրում ազատվել 6կգ ավելորդ քաշից. «ջրային» դիետա
loading...
5:37 PM
Ինչպե՞ս 8 օրում ազատվել 6կգ ավելորդ քաշից. «ջրային» դիետա


 

Շատ դիետոլոգներ պնդում են, որ նիհարել կարելի է՝ ընդամենը ջուրը ճիշտ օգտագործելով: Ընդ որում՝ ավելորդ քաշից ազատվելու այս մեթոդը ոչ մի կապ չունի սոված մնալու հետ, քանի որ սնվել կարելի է սովորականի նման՝ առանց որևէ սահմանափակումների: Անհրաժեշտ է միայն հետևել ջրի օգտագործման ստորև բերված կանոններին:

 

Ջրային դիետայի սկզբունքները

 

1.      Սննդի ցանկացած ընդունումից առաջ անհրաժեշտ է ջուր խմել: Եթե դա թեթև ճաշ է, ապա կարելի է խմել 1 բաժակ ջուր, իսկ եթե կուշտ ընթրիք՝ 2-3 բաժակ:

 

2.      Սննդի ընդունումից ուղիղ 2 ժամ անց անհրաժեշտ է խմել նույնքան ջուր, որքան և ուտելուց առաջ:

 

3.      Ջրային դիետայի ընթացքում կարելի է ուտել ցանկացած ուտեստ և նույնիսկ մի փոքր ալկոհոլ, սակայն հարկ է հիշել, որ ալկոհոլային ըմպելիքի յուրաքանչյուր 100 գրամի դիմաց անհրաժեշտ է խմել 200 գրամ ջուր:

 

4.      Ջուրը պետք է լինի չգազավորված և մաքրված: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մի շերտ կիտրոն կամ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:

 

5.      Օրվա ընթացքում խմած հեղուկի քանակը (չհաշված հյութերը, թեյերն ու ապուրները) պետք է լինի 2 լիտրից ոչ պակաս և ոչ էլ ավել: 5-6 լիտր ջուրը կարող է հանգեցնել արտազատական համակարգի աշխատանքի խանգարման:

 

6.      Ուտելու ընթացքում ցանկացած հեղուկի ընդունումը ցանկալի չէ:

 

7.      Ավելի արագ նիհարելու համար կարելի է սննդի ցերեկային ընդունումներից որևէ մեկը փոխարինել ջրով:

 

Ինչպե՞ս է աշխատում ջրային դիետան

 

·  Ստամոքսը ջրով լցնելու հաշվին՝ նվազում է քաղցի զգացողությունը:

 

·  Մարդն ավելի արագ է հագենում և չի չարաշահում սնունդը:

 

·  Ջուրն արագացնում է նյութափոխանակությունը և մաքրում օրգանիզմը տոքսիններից ու շլակներից:

 

·  Մաքուր ջուր խմելու սովորությունը կնվազեցնի բարձ կալորիականությամբ ըմպելիքներ խմելու ցանկությունը:

 

Ջրային դիետան հակացուցված է.

 

·  սրտանոթային հիվանդությունների դեպքում,

 

·  արտազատական համակարգի հիվանդությունների դեպքում,

 

·  զարկերակային ճնշման տատանումների դեպքում:

 

Ջրային դիետան նիհարելու հիանալի միջոց է ալարկոտների համար: Ճշիտ «ջրային» ռեժիմն ու չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կօգնեն շատ արագ ու հեշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 

Նյութի աղբյուրը՝ sovkusom.ru

Просмотров: 1168 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ