Ասպիրինի ընդունումը նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման ռիսկը - 2 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2016 » Август » 2 » Ասպիրինի ընդունումը նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման ռիսկը
loading...
12:26 PM
Ասպիրինի ընդունումը նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման ռիսկը


 

Լոնդոնի  համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ ասպիրինի ամենօրյա ընդունումը  կարող է նվազեցնել ստամոքսի ու աղիների  քաղցկեղի զարգացման կամ նրանց հետևանքով մահացության առաջացման  ռիսկի հավանականությունը:

 

Գիտնականները վերլուծել են ասպիրինի օգտակարության ու վնասակարության վերաբերյալ 200 գիտական աշխատություն: Պարզվել է, որ դեղամիջոցի կանոնավոր օգտագործումը կրճատել է  ստամոքսի, աղիների ու կերակրափողի քաղցկեղի առաջացման ու  մահացության ռիսկը 30-40%-ով:

 

Բացի այդ, պարզվել է, որ ասպիրինը նվազեցնում է թոքերի, շագանակագեղձի ու կրծքագեղձի  քաղցկեղներից մահացությունների թիվը: Սակայն այդ ցուցանիշներն  այդքան  էլ բարձր չեն եղել:

 


Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ 50 տարեկանից բարձր մարդկանց  բավականին օգտակար է  10 տարի շարունակ ամեն օր ընդունել ասպիրին, որպեսզի կարողանան նվազեցնել քաղցկեղի  առաջացման ռիսկերը:

 

Սակայն գիտնականները զգուշացրել են, որ այն ընդունելուց առաջ  հարկավոր է  խորհրդակցել բուժող բժշկի հետ, քանի որ ասպիրինը կարող է առաջացնել արնահոսություն:

 

Մասնագետները հաշվել են, որ եթե Մեծ Բրիտանիայում բոլոր 50 տարեկանից բարձր մարդիկ   10 տարի շարունակ ամեն օր օգտագործեն ասպիրին, ապա 2 տասնամյակ հետո հնարավոր կլիներ կանխել  քաղցկեղային հիվանդությունների հետևանոքով  մահացության շուրջ 122 հազար դեպք:

 

 

Աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 194 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ