Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-11-23
Главная » 2016 » Август » 3 » Անհավանական փաստեր. սուրճը երկարացնում է կյանքը
loading...
3:08 PM
Անհավանական փաստեր. սուրճը երկարացնում է կյանքը

Պարզվում է, որ շատերի կողմից սիրված բուրումնավետ ընպելիքն ունակ է ոչ միայն թարմություն ու առույգություն հաղորդել մարդկանց, այլև երկարացնում է կյանքը: Այս վարկածն ապացուցելու համար երկար տարիներ հետազոտություններ է իրականացրել Հարվարդի համալսարանի գիտնականների խումբը՝ դոկտոր Մին Դինգի գլխավորությամբ:

Գիտնականները 30 տարի շարունակ հետևել են 200 հազար մարդու առողջությանը, ովքեր 4 տարին մեկ ներկայացել են ստուգումների: Այս հետազոտությունների արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ օրական 3 բաժակ սուրճն ունակ է նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, դիաբետի և տարբեր նևրոլոգիական խնդիրների առաջացման ռիսկը:

Բացի այդ, ապացուցված է նաև այն, որ սուրճը նվազեցնում է նեյրոդեգեներատիվ հիվանդություններով մարդկանց մահացության թիվը 35 տոկոսով: Գիտնականները պնդում են, որ սուրճի սիրահարների մոտ ինքնասպանություն գործողների թիվը 36 տոկոսով ցածր է թեյ նախընտրողների համեմատ:

Ամեն դեպքում, գիտնականները զգուշացնում են, որ չպետք է չափն անցնել և օրական հինգ բաժակից ավել սուրճ օգտագործել: Այդ դեպքում վնասն ավելի շատ կլինի, քան օգուտը:

 

http://blognews.am/

Просмотров: 283 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ