Շաքարային դիաբետի վաղ ախտանշաններ, որոնց մասին շատերը չգիտեն - 4 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2016 » Август » 4 » Շաքարային դիաբետի վաղ ախտանշաններ, որոնց մասին շատերը չգիտեն
loading...
9:19 PM
Շաքարային դիաբետի վաղ ախտանշաններ, որոնց մասին շատերը չգիտեն


 

 

Շաքարային դիաբետը մեր օրերում  հանդիսանում է առողջության հետ կապված ամենատարածված խնդիրներից մեկը: Դրա առաջացման ամենակարևոր  փաստը հանդիսանում է այն, որ մարդիկ  ամեն ինչ չէ որ գիտեն այդ հիվանդության մասին:

 

Մասնավորապես, հայտնի է, որ շաքարային դիաբետն  ազդում է  արյան մեջ շաքարի մակարդակի վրա և որ ճիշտ սննդակարգը կարող է  օգնել  կարգավերել այն: Եթե խոսել շաքարային դիաբետի ախտանշանների մասին, ապա մարդկանց մեծ մասը գիտի ընդամենը մի քանի ախտանշան՝ ծարավի  ուժեղ զգացողությունը, վատ տեսողությունն ու վատ ապաքինվող վերքերը: Այնուամենայնիվ դա դիաբետի ախտնշանների միայն ամենչնչին մասն է:

 

Գոյություն ունեն նաև այլ ախտանշաններ, որոնք զգուշացնում են այդ հիվանդության մասին: Եթե  դուք արդեն տառապում եք շաքարային դիաբետից, ապա պետք է փոխեք ձեր կենսակերպը, որպեսզի կարողանաք կառավել ձեր վիճակն ու հիվանդությունը պահեք հսկողության տակ ու խուսափեք հետագա բարդացումներից:

 

Շաքարային դիաբետի մի քանի գլխավոր ախտանշաններ

 

1.  Տեսողության բարելավում

Բոլորը լավ գիտեն, որ շաքարային դիաբետի հետևանքով մարդու տեսողությունը վատանում է, սակայն  շատ քչերը գիտեն, որ գոյություն ունի նաև այնպիսի իրավիճակ, որ այդ հիվանդության հետևանքով մարդու տեսողությունը կարող է բարելավվել՝ աչքերում հեղուկի մակարդակի փափոխության արդյունքում: Նման դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել  բժշկի հետ ամեն անգամ, երբ նկատվում է տեսողության փոփոխություն:

 

2.  Լսողության կորուստ

Այս հիվանդության հետևանքով կարող են տուժել նաև լսողական օրգանները: Հետազոտությունները ցույց են տվել,  որ լսողության կորստի հետ կապված խնդիրները կարող են սկսվել շաքարախտի նախնական փուլում, որը դրսևորվում է շաքարի մակարդակի բարձրացմաբ ու լսողության 30% կորստով: Հետազոտողների կարծիքով, դիաբետի հետևանքով ականջում նյարդերի  ու արյունատար անոթների վնասվելը հանգեցնում է լսողության կորստի:

 

3.  Մշտական քոր

Շաքարային դիաբետն  ազդում է արյան շրջանառության վրա ու նման դեպքում հանգեցնում է մաշկի չորության ու մշտական քորի: Այդ պատճառում, եթե խոնավեցնող  քսուքը չի օգնում, և այդ խնդիրը շատ դժվար է լինում  կարգավորել, ապա այդ դեպքում պետք է ստուգեք արյան մեջ շաքարի մակարդակը:

 

4.  Մաշկի ընդհանուր վիճակի վատացում

Ծերացման պրոցեսը ազդում է մաշկի վիճակի վրա ու հանգեցնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են կնճիռների առաջացումը: Այնուամենայնիվ դիաբետը ազդում է  մաշկի վրա ու մաշկի վրա առաջացնում է մուգ կետեր, հատկապես մատների հոդերի, արմունկների ու պարանոցի հետևի մասում: Այնուամենայնիվ  քաշի կորուստն ու  մաշկաբանի կողմից նշանակված  արդյունավետ քսուքների օգտագործումը կարող է օգնել  ձեզ կարգավորել այդ խնդիրները:

 

Աղբյուրը՝ fithacker.ru

Просмотров: 960 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ