Սուրճը նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը. սուրճ ըմպելու 10 կարևոր պատճառ, որոնց մասին շատերը չգիտեն - 6 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-02-28
Главная » 2016 » Август » 6 » Սուրճը նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը. սուրճ ըմպելու 10 կարևոր պատճառ, որոնց մասին շատերը չգիտեն
loading...
1:12 PM
Սուրճը նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը. սուրճ ըմպելու 10 կարևոր պատճառ, որոնց մասին շատերը չգիտեն


 

Շատերի համար արդեն պարտադիր սովորույթ է դարձել առավոտյան սուրճ խմելը, քանի որ առանց այդ անուշաբույր ըմպելիքի շատ դժվար է արթնանալը: Սակայն սուրճն օժտված է նաև այլ օգտակար հատկություններով, որոնց մասին շատերը չգիտեն: Ձեզ ենք ներկայացնում սուրճ ըմպելու 10 կարևոր պատճառ:

 

1.    Սուրճը հակաօքսիդանտների հիմնական աղբյուրն է

 

 

Մարդն ավելի շատ հակաօսիդանտներ է ստանում սուրճից, քան բանջարեղենից ու մրգերից:

 

2.    Սուրճի բույրն ունենում է հակասթրեսային ազդեցություն

 

 

Կորեացի գիտնականները հայտնաբերել են, որ սուրճի բույրը յուրահատուկ կերպով է ազդում ուղեղի լարվածության հետ կապված սպիտակուցների վրա և օգնում է մտածել ավելի դրական բաների մասին:

 

3.    Սուրճը նվազեցնում է Պարկինսոնի հիվանդության ախտանշանները

 

 

2012 թվականին Science Daily ամսագրում հրապարակված մի հոդվածի  համաձայն՝ սուրճն օգնում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողներին ավելի լավ կառավարել շարժումները:

 

4.    Սուրճն օգտակար է լյարդի համար (հատկապես ալկոհոլի չարաշահման դեպքում)

 

 

22 տարի տևած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական գոնե մեկ բաժակ սուրճ ըմպելը 20%-ով նվազեցնում է լյարդի ցիռոզի առաջացման վտանգը: Նշենք, որ ուսումնասիրությանը մասնակցել է  125000 կամավոր:

 

5.    Սուրճը նվազեցնում է ինքնասպանության հակումը

 

 

Օրական 2-4 բաժակ սուրճ խմելը կարող է նվազեցնել ինքնասպանության վտանգը 50%-ով:

 

6.    Նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը

 

 

Սուրճը նվազեցնում է կանանց մոտ մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

 

7.    Բարելավում է սպորտային տվյալները

 

 

Կոֆեինը բարձրացնում է արյան մեջ ճարպաթթուների մակարդակը, ինչը հնարավորություն է տալիս մկաններից կլանել ու այրել ճարպերը և վերածել էներգիայի: Սա պահպանում է օրգանիզմի ածխաջրերի պաշարը և թույլ է տալիս օգտագործել դրանք ավելի ուշ:

 

8.    Նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը

 

 

Գիտնականները պարզել են, որ օրական 4 բաժակ սուրճ խմելը 50%-ով նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգը:

 

9.    Սուրճը շատ օգտակար է գլխուղեղի համար

 

 

CNN հեռուստաընկերությունն ապացուցել է, որ սուրճը բարձրացնում է մարդու գլխուղեղի աշխատանքի արդյունավետությունը:

 

10. Սուրճը երջանկացնում է

 

 

Առողջապահության Ամերիկյան ազգային ինստիտուտում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաբաթական գոնե 4 բաժակ սուրճ խմող մարդիկ 10%-ով քիչ են հակված դեպրեսիաների, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն խմում սուրճ:

 

Նյութի աղբյուրը՝ lovechannel.ru

Просмотров: 561 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ