Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-08-17
Главная » 2016 » Август » 6 » Ինչու չի կարելի երեխաներին թույլ տալ փորձել ալկոհոլ
loading...
1:13 PM
Ինչու չի կարելի երեխաներին թույլ տալ փորձել ալկոհոլ


 

Բրաունի համալսարանի մասնագետները նշում են, որ այն երեխաները, ում ծնողները թույլ են տալիս նրանց տոնական օրերին  ու  հասարակական միջոցառումների ժամանակ խմել մի կում գինի, ամենայն հավանականությամբ դեռահասության տարիքում կսկսեն չարաշահել ալկոհոլը:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաները, ովքեր ալկոհոլ են փորձել մինչ 11 տարեկանը, հասուն տարիքում 5 անգամ ավելի կանոնավոր են օգտագործել  սպիրտային ըմպելիքներ, քան նրանց այն տարեկիցները, ովքեր փոքր տարիքում ալկհոլ չեն փորձել:

 


Ինչպես նշում են հետազոտողները, հետազոտությունները իրականացվել են ԱՄն-ում, որտեղ որոշ ծնողներ փորձում են նվազեցնել երեխաների համար ալկոհոլի օգտագործման գրավչությունը՝ փորձելով չեզոքացնել նրա օգտագործման վերաբերյալ տաբուն:

 

Համաձայն նման մոդելի,   ծնողները թույլ են տալիս երեխաներին տնային պայմաններում, իրենց հսկողության ներքո,  օգտագործել որոշ քանակությամբ ալկհոլ: Սակայն մասնագետների եզրակացությունները վկայում են հակառակի մասին,  նրանք նշում են, որ նման մեթոդը կարող է միայն  վնասել  երեխային:



Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ծնողների վերաբերմունքը հանդիսանում է  այն գլխավոր գործոններից մեկը, որը ազդում է  այն փաստի վրա,  թե երբ երեխաները կսկսեն խմել:

 


Պարզվել է, որ   այն երեխաները, ովքեր կանոնավոր կերպով տանը հետևել են, թե ինչպես են իրենց  ծնողները խմում, իրենց 1-ին ալկհոլային ըմպելիքը օգտագործել են 13 տարեկանում:

 


Նշված հետազոտությանը մասնակցել են միջնակարգ դպրոցում սովորող 560 աշակերտ, ովքեր կանոնավոր կերպով 3 տարի շարունակ հետազոտվել են: 6-րդ դասարանի սկզբին՝ մոտավորապես 11 տարեկանում, գրեթե 30%  աշակերտներ հայտարարել են , որ նրանք փորձել են ալկհոլ:

 

Մեծ մասին  նրանց ծնողները թույլ են տվել ալկհոլ փորձել հյուրնկալվելիս կամ հատուկ առիթների ժամանակ: Արդեն 14-15 տարեկանում  ալկհոլ փորձած  4 դեռահասներից 1-ը ,  ի տարբերություն ալկհոլ չփորձած իրենց տարեկից երեխաների, սկսել են 6%-ով  շատ  կանոնավոր ալկհոլ օգտագործել:

 

 

 Աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 260 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->