Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-11-21
Главная » 2016 » Август » 8 » Ազատվեք դեմքի անցանկալի մազերից՝ ընդամենը մեկ բաղադրիչի միջոցով
loading...
1:06 PM
Ազատվեք դեմքի անցանկալի մազերից՝ ընդամենը մեկ բաղադրիչի միջոցով

Քրքումը (Turmeric, Куркума) մաշկի վրա ունենում է հիասքանչ ազդեցություն։ Այն ունի հակաբակտերիալ, հակաբորբոքային հատկություններ։ Այն լավագույն միջոց է ակնեից, ակնեի հետքերից ազ,ատվելու, մաշկի յուղայնություը կարգավորելու, երիտասարդ և առողջ մաշկ ունենալու համար։

Հնդկաստանում կանայք այն օգտագործում են նաև որպես անցանկալի մազերից ազատվելու միջոց, որն արգելակում է մազերի աճը։

Քսուկի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը քրքումի վրա ավելացնել այնքան կաթ, որպեսզի ստացվի պինդ զանգված։

Պատրաստի զանգվածը քսել մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ և թողնել չորանա։ Ձեռքերի կամ չոր կտորի օգնությամբ շրջանաձև մերսումներով հեռացնել դեմքից քսուկը, այնուհետ լվացվել։

Այս պրոցեդուրայից հետո մաշկի գույնը կարող է փոխվել, որը կարելի է անցկացնել կաթի միջոցով․բամբակը թրջեք կաթի մեջ և մաքրեք մաշկը։

 

Քրքումով այս բաղադրատոմսը կարելի է օգտագործել մի քանի օրը մեկ անգամ և հետևողական լինելու դեպքում մի քանի ամսից կզգաք, որ հաստ և մուգ մազերը բարակել են, իսկ բարակ մազերը՝ անհետացել։

Այս բաղադրատոմսը լիովին անվնաս է։ Դարեր շարունակ Հնդկաստանում այն օգտագործում են անգամ երեխաների վրա՝ անցանկալի մազերը հեռացնելու համար։ Քրքումն օգտագործում են սկսած 1 ամսականից, որի արդյունքը լինում է այն, որ մի քանի ամսից երեխան ամբողջովին ազատվում է անցանկալի մազերից։

Փորձեք այս միջոցը, արդյունավետության մասին դատեք ինքներդ ու կիսվեք մարդկանց հետ։

http://blognews.am/

Просмотров: 2217 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ