Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-12-14
Главная » 2016 » Август » 8 » Կենսունակություն հաղորդող, աշխատունակությունը բարձրացնող ըմպելիք
loading...
5:01 PM
Կենսունակություն հաղորդող, աշխատունակությունը բարձրացնող ըմպելիք

Հաճախ հոգնածություն կամ թուլություն զգալով մենք շտապում ենք խմել սուրճ կամ կանաչ թեյ, որպեսզի մի փոքր առույգանանք: Իրականում առույգացնող ըմպելիքների ցանկը ավելի բազմազան է: Ներկայացնում ենք դրանցից մեկը:

Փորձեք փոխարինել առավոտյան սուրճն առույգություն հաղորդող համեմունքներով լիմոնադով, որը կզարդարի նույնիսկ անձրևոտ օրը և կլավացնի ձեր աշխատունակությունը: Արժե նշել, որ այս ըմպելիքը նաև հիանալի պայքարում է ավելորդ քաշի դեմ՝ իր բաղադրիչների շնորհիվ, իսկ օրգանիզմից տոքսինները հանելու ունակության համար այն անվանում են դետոքս-լիմոնադ:

Եվ այսպես, ինչպես պատրաստել այն. ձեզ անհրաժեշտ են՝

600x580

- 1 կտոր կիտրոն
- կես կիտրոնի հյութ
- 1թեյի գդալ մեղր
- 1 պտղունց կարմիր կծու պղպեղ
- 1 պտղունց աղացած չոր կոճապղպեղ
- 1 պտղունց աղացած մեխակ
- 1 բաժակ տաք ջուր։

Պատրաստման եղանակը՝

1. Բաժակի մեջ ճզմեք կես կիտրոնի հյութը, ավելացրեք պղպեղ, կոճապղպեղ, մեխակ և մեղր:

2. Լցրեք 70-80 աստիճան տաք ջուրը, խառնեք, զարդարեք կիտրոնի կտորով:

Նրանք, ովքեր ալերգիա ունեն այս բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ, կամ ունեն խնդիր աղեստամոքսային համակարգի հետ, պետք է ձեռնպահ նման այս ըմպելիքը խմելուց:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 
Просмотров: 403 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar