Ծերանալուն դրական վերաբերվելը օգնում է սթրեսների դեմ պայքարում - 9 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2016 » Август » 9 » Ծերանալուն դրական վերաբերվելը օգնում է սթրեսների դեմ պայքարում
loading...
9:09 PM
Ծերանալուն դրական վերաբերվելը օգնում է սթրեսների դեմ պայքարում
Ծերանալուն դրական վերաբերվելը օգնում է սթրեսների դեմ պայքարում


Սեփական տարիքին և ծերանալուն դրական վերաբերվելը օգնում է խուսափել սթրեսներից և հոգեբանական խնդիրներից։

Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, թե ինչպես կարելի է խուսափել ծերանալու հետ կապված սթրեսներից։ Փորձին մասնակցել են ավելի քան 100 մարդ, որոնց տարիքը գերազանցել է 40-ը։

Նրանց առաջարկել են պատասխանել թեստի մի շարք հարցերին, բացի այդ նրանք պետք է 5 տարի շարունակ այցելեին հոգեբանին՝ պատմելով նրան, թե ինչ ապրումներ են ունենում ծերությանը մոտենալիս։

Պարզվել է, որ 40 տարեկանից հետո մարդիկ ունենում են ծերության մոտենալու հետ կապված սթրեսներ։ Այլ կերպ դա անվանում են միջին տարիքի ճգնաժամ։

Սակայն եթե մարդը հանգիստ է ընդունում  իր ծերությունը, հետագայում նա ավելի կայուն է  լինում սթրեսների ազդեցության դեմ, քան նրանք, ովքեր ցավագին են ընդունում արտաքին տեսքի և տարիքի հետ կապված փոփոխությունները։ 

http://life.panorama.am/

Просмотров: 160 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ