Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-10-20
Главная » 2016 » Август » 10 » Այս մեթոդը կօգնի վերկանգնել տեսողությունը
loading...
0:05 AM
Այս մեթոդը կօգնի վերկանգնել տեսողությունը


 

Մկանների ակտիվության պակասը էլ ավելի է թուլացնում մկանները: Օրինակ, եթե մարդը կոտրում է ոտքը և երկար ժամանակ անշարժ է լինում, նրա մկաններն ակտիվության պակասի հետևանքով սկսում են թուլանալ: Նույնը տեղի է ունենում նաև աչքի մկանների հետ:

 

Ակնոց կրելիս հարկավոր է կատարել հատուկ վարժություններ, այլապես տեսողությունն էլ ավելի կվատանա: Աչքերի մկաններին, ինչպես և մարմնի մյուս մկաններին, անհրաժեշտ են հնարավորինս շատ վարժություններ:

 

Հետևյալ խորհուրդները կօգնեն ավելի լավ հասկանալ աչքերի գործառույթները և բարելավել տեսողությունը:

 

1.      Մի ծանրաբեռնեք աչքերը և թույլ տվեք, որ դրանք հանգստանան յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ:

 

2.      Աչքերի մարմնամարզությունը նույնպես շատ կարևոր է: Այն թույլ է տալիս մեկընդմիշտ վերականգնել տեսողությունը: Անհրաժեշտ է պարզապես հայացքը թեքել նկարի վրա նշված ուղղություններով:

 

throw-away-your-glasses-thousands-of-people-improved-their-vision-with-this-method

 

3.      Դեն նետեք ակնոցը:

 

4.      Անհրաժեշտ է ամեն օր մերսել նկարի վրա նշված կետերը:

 

5.      Խնձորակների վրա չափավոր ճնշում գործադրելը նույնպես շատ օգտակար է: Դա կարելի է իրականացնել ցուցամատի ու միջնամատի ծայրերով մի փոքր սեղմելով: Սակայն անհրաժեշտ է շատ ուշադիր լինել և հիշել, որ այս վարժությունն անելիս մարդը չպետք է ցավ զգա:

 

6.      Քայլելիս մի նայեք ներքև: Գլուխն անհրաժեշտ է պահել բարձր և նայել հնարավորինս հեռու:

 

7.      Անհրաժեշտ է ամեն օր խմել գազարի հյութ: Հյութն ավելի արդյունավետ դարձնելու համար կարելի է ավելացնել մի քանի կաթիլ ձիթայուղ:

 

8.      Աչքերն ահրաժեշտ է միշտ լվանալ գոլ ջրով:

 

9.      Աշխատեք քնելուց առնվազն երկու ժամ առաջ խուսափել համակարգչով աշխատելուց:

 

10.  Տրատական՝ «ուշադիր հայացքի» հնդկական մեթոդը, նույնպես կօգնի վերականգնել տեսողությունը: Սա նման է մեդիտացիայի: Անհրաժեշտ է կենտրոնանալ որևէ փոքր կետի, իրի կամ մոմի լույսի վրա: Հայացքի կենտրոնացումը կամրացնի աչքերը և կխթանի «երրորդ աչքի» աշխատանքը: Այս վարժության հիմնական նպատակն է հնարավորիս երկար «դիմակայել», մինչ աչքերը սկսեն արցունքոտվել:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

Просмотров: 1114 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ