10 կանոն՝ մեջքի կորյակներից ազատվելու համար - 10 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-03-23
Главная » 2016 » Август » 10 » 10 կանոն՝ մեջքի կորյակներից ազատվելու համար
loading...
3:45 PM
10 կանոն՝ մեջքի կորյակներից ազատվելու համար


 

1.      Չի կարելի տրորել մեջքը

 

Եթե կարծում եք, որ սա կօգնի ազատվել բշտիկներից, ապա չարաչար սխալվում եք: Տրորելու արդյունքում մաշկն էլ ավելի է գրգռվում, ինչը հանգեցնում է նոր բշտիկների առաջացմանը: Մաշկն անհրաժեշտ է լվանալ շատ զգույշ ու ուշադիր:

 

2.      Ընդունել խոտաբույսերով վաննաներ

 

Շաբաթական երկու անգամ անհրաժեշտ է վաննա ընդունել, որին պետք է ավելացնել 10-13 կաթիլ եթերային յուղ (կարելի է օգտագործել թեյի ծառի, նարդոսի (лаванда), օրեգանոյի, բերգամոտի, խնկունու (розмарин), քիմիոնի, վաղենակի (календула) կամ անանուխի յուղ): Սակայն մինչ այդ պրոցեդուրան կատարելը, հարկավոր է մի փոքր եթերայուղ քսել մաշկին՝ համոզվելու համար, որ այն չի առաջացնում ալերգիա:

 

3.    Աղ

 

Աղը նույնպես օգնում է ազատվել կորյակներից: Անհրաժեշտ է վաննա ընդունելիս ջրին ավելացնել մեկ բաժակ ծովի աղ: Կարելի է նաև օգտագործել անգլիական աղ:

 

4.    Խնձորօղի (խնձորի սիդր)

 

Սիդրը ազատում է մաշկը հետքերից և դարձնում իդեալական մաքուր: Անհրաժեշտ է 2 բաժակ ջրին խառնել մեկ ճաշի գդալ սիդր և բամբակի օգնությամբ քսել մաշկին: Եթե մաշկը զգայուն է, անհրաժեշտ է լուծույթին մի փոքր էլ ջուր ավելացնել:

 

5.    Մաքուր իրեր

 

Անհրաժեշտ է պարբերաբար փոխել հագուստը և հետևել, որ մաշկը միշտ մաքուր լինի:

 

6.      Ավելի քիչ շաքար

 

Շաքար պարունակող սնունդը կարող է դառնալ կորյակների առաջացման պատճառ: Անհրաժեշտ է հետևել սննդակարգին և ուտել շատ մրգեր ու բանջարեղեն: Անհրաժեշտ է ուտել շատ մանգո, բանան, արքայախնձոր, չամիչ ու թուզ: Բացի այդ, շատ օգտակար են նաև շագանակագույն բրինձը, գարին, վարսակը, խոշոր աղացվածքի հացերը և լոբազգիները:

 

7.      Վիտամին A

 

Այս վիտամինն ամրապնդում է իմունային համակարգը, ինչպես նաև համարվում է բնական հակաօքսիդանտ: Այն պարունակվում է կանաչատերև բանջարեղենի, կարմիր պղպեղի, գազարի, դդմի, բրոկոլիի, դդմիկի, լոբազգիների մեջ: Անհրաժեշտ է ուտել հնարավորինս շատ մանգո, ծիրան ու սեխ: Բացի այդ, անփոխարինելի է նաև մսամթերքը՝ հատկապես տավարի լյարդը:

 

8.    Օմեգա-3 ճարպաթթուներ

 

Անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել հնարավորինս շատ սաղմոն, ծովատառեխ, սկումբրիա, հունական ընկույզ, ավոկադո, կտավատի յուղ ու սերմեր:

 

9.      Վիտամին D

 

Վիտամին D-ն պարզապես անփոխարինելի է մաշկի համար: Այն ամրապնդում է իմունային համակարգը, ազատում բակտերիաներից, բուժում բորբոքումները: Անհրաժեշտ է շատ ժամանակ անցկացնել արևի տակ և ուտել սաղմոն, ձողաձկան (треска) լյարդ, ձվեր, սնկեր ու հացահատիկեղեն:

 

10.  Սահմանափակել կաթնամթերքը

 

Մեծ քանակությամբ կաթնամթերքի օգտագործումը նույնպես կարող է հանգեցնել կորյակների առաջացմանը, ուստի հարկավոր է սահմանափակել կաթնամթերքի օգտագործումը:

 

Նյութի աղնյուրը՝ kakhacker.ru

Просмотров: 213 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ