Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-04-28
Главная » 2016 » Август » 10 » Դիետա՝ երակների վարիկոզ լայնացումը բուժելու համար
loading...
3:45 PM
Դիետա՝ երակների վարիկոզ լայնացումը բուժելու համար


 

Գոյություն ունի հատուկ դիետա, որը կօգնի բուժել երակների վարիկոզ լայնացումը: Այս մասին հաղորդում է trental.ru կայքը՝ հղում անելով ֆրանսիացի գիտնականների արած ուսումնասիրությունների արդյունքներին:

 

Մասնագետների խոսքով՝ ավելորդ քաշը, նեղ հագուստը, բարձրակրունկ կոշիկները, սխալ սնունդը, նստած կամ կանգնած աշխատանքը, հղիությունը հանգեցնում են անոթային անբավարարության:

 

Երակների վարիկոզ լայնացումը կանխելու համար անհրաժեշտ օրական խմել առնվազն 1,5-2 լիտր հասարակ չգացավորված ջուր, ինչը կկանխի արյան խտացումը:

 

Սննդակարգում պետք է անպայման ներառել երակներին առաձգականություն հաղորդող վիտամին E-ով հարուստ սննդամթերք՝ կանաչ սոխ, ձիթայուղ, ցորեն, լոբազգիեր, ձվի դեղնուց և այլն:

 

Վիտամին P-ն ամրապնդում է անոթների պատերը: Այն պարունակվում է ցիտրուսային մրգերում, մասուրի, սև հաղարջի, սևապտուղ արոսների մեջ և այլն:

 

Անհրաժեշտ է նաև օգտագործել մանրաթելերով հարուստ սննդամթերք (թարմ մրգեր, բանջարեղեն, շիլաներ), որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում աղիների աշխատանքի վրա: Հարկ է հիշել, որ աղիների աշխատանքի խանգարումը հանգեցնում է նաև երակների աշխատանքի խանգարումների:

 

Անոթների ամրապնդման համար կարելի է օգտագործել վիտամին C, որը մեծ քանակությամբ պարունակվում է չիչխանի, մասուրի, սև հաղարջի, կարմիր պղպեղի, լոլիկների, կաղամբի, ելակի, սամիթի, մաղադանոսի և հաղարջի մեջ: Բացի այդ, վիտամին C-ով հարուստ են նաև կիվիներն ու ցիտրուսային մրգերը:

 

Էլաստին արտադրող ֆերմենտների բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է նաև պղինձ, ուստի հարկավոր է հարստացնել սննդակարգը պղինձ պարունակող ծովամթերքով (ծեվախեցգետիններ, ոստրեներ, մանր ծովախեցգետիններ, միդիաներ, ութոտնուկ, կաղամար և այլն) և տավարի լյարդով:

http://med.tert.am/

Просмотров: 630 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->