Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-06-26
Главная » 2016 » Август » 13 » 5 խնդիր, որոնք առաջանում են կանանց մոտ ծննդաբերությունից հետո
loading...
1:52 PM
5 խնդիր, որոնք առաջանում են կանանց մոտ ծննդաբերությունից հետո


 

Կնոջ համար հետծննդաբերական շրջանը սկսվում է ընկերքի արտամղման պահից և շարունակվում 6-8 շաբաթ, որի ընթացքում երիտասարդ մոր օրգանիզմը վերականգնվում է:

 

 Հարկ է հիշել, որ այդ ամենի հետ մեկտեղ սկսում են կաթնաթորման գործընթացները, որոնք կարող են առաջացնել որոշ խնդիրներ կապված ինքնազգացողության ու առողջության հետ:

 

Ի՞նչ խնդիրների են բախվում կանայք ծննդաբերությունից հետո

 

Ցավեր որովայնի ստորին հատվածում 

 

Շատ կանայք բողոքում են, որ երեխային կրծքով կերակրելու ժամանակ ուժգին ցավեր են ունենում որովայնի ստորին հատվածում: Տհաճ զգացողությունների պատճառ է հանդիսանում կծկվող արգանդը, ինչը տեղի է ունենում երեխային կրծքով կերակրելու պատճառով:

 

Եթե ծննդաբերությունից որոշ ժամանակ անց ցավերը չեն դադարում և նույնիսկ ավելի են ուժեղանում, ապա անհրաժեշտ անհապաղ դիմել բժշկի, քանի որ դա կարող է պայմանավորված լինել արգանդի ջլերի վնասվածքով, հեշտոցի հեմատոմայով և մի շարք այլ վտանգավոր խնդիրներով:

 

Հեշտոցային արտադրություն 

 

Անհրաժեշտ է հետևել հեշտոցային արտադրության գույնի փոփոխություններին: Ծննդաբերությունից հետո առաջին օրերին այն լինում է վառ կարմիր գույնի, իսկ հետագայում դառնում ավելի բաց: Ծննդաբերությունից մոտ 10 օր անց այն դառնում է լորձային, իսկ 6-րդ շաբաթում վերջնականապես վերանում են:

 

Եթե առատ կարմիր արտադրությունը չի վերջանում, անհրաժեշտ է դիմել բժշկի:

 

Ցավեր միզելիս

 

Հաճախ կանայք չեն կարողանում միզել, քանի որ այդ գործընթացը շատ ցավոտ է լինում: Միզելիս հեղուկի կաթիլները, վնասված լորձաթաղանթի վրա հայնտվելիս, առաջացնում են ուժեղ այրոցներ: Հեշտ միզելու համար կարելի է բացել ծորակի ջուրը և երբ միզելու ցանկություն լինի, միզապարկն ակամա կդատարկվի:

 

Խնդիրներ արտաթորելիս

 

Որոշ կանայք չեն կարողանում արտաթորել, քանի որ վախենում են վնասել դեռ չապաքինված վերքերն ու քանդել կարերը:

 

Այս խնդրի լուծման համար կարելի օգտագործել բնական լուծողական միջոցներ՝ սալոր, կեֆիր, բուսայուղ և այլն:

 

Սակայն հարկավոր է հետևել նաև սննդակարգին և չխախտել դիետան: Ցանկալի է ուտել հնարավորինս շատ շիլաներ, թարմ մրգեր ու բանջարեղեն և զերծ մնալ համեմված և պահածոյացված ուտելիքից: Անհրաժեշտ է ուտել փոքր չափաբաժիններով և չմոռանալ բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելու մասին:

 

Խնդիրներ կապված կաթնագեղձերի հետ

 

Կաթնաթորումը կարող է առաջացնել որոշ տհաճ զգացողություններ: Օրինակ՝ պտուկները կարող են գերզգայուն դառնալ: Սակայն ծննդաբերության 4-րդ օրը այդ զգայունությունը կարող է նվազել: Որպեսզի պտուկների վրա ճաքեր չառաջանան (որոնք, ի դեպ, մեծ անհարմարություններ են պատճառում), անհրաժեշտ է սովորել երեխային ճիշտ կերակրել: Շատ կարևոր է, որ երեխան բռնի ոչ միայն պտուկը, այլև արեոլան:

 

Հարկ է հիշել, որ կաթնաթորումը կարող է ուղեկցվել մինչև 38 աստիճան ջերմությամբ, սակայն եթե ջերմությունն ավելի բարձր է, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի:

 

Նյութի աղբյուրը՝ woman-rules.ru

Просмотров: 541 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->