Հրաշք դիմակ. արդյունքն ակնհայտ է 3 օր անց - 17 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2016 » Август » 17 » Հրաշք դիմակ. արդյունքն ակնհայտ է 3 օր անց
loading...
11:41 AM
Հրաշք դիմակ. արդյունքն ակնհայտ է 3 օր անց

168.am-ը գրում է .

Բոլորն էլ ցանկանում են իդեալական մաշկ ունենալ՝ առանց բշտիկների, սև կետերի և ավելորդ ցաների: Interesbook կայքը ներկայացնում է դիմակ, որը կօգնի ազատվել ծնոտի և քթի սև կետերից և ավելորդ բշտիկներից:

Դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի

  • 5 թ/գ ժելատին
  • 1 թ/գ կաթ(ջուր)
  • Ածուխի 0.5 հաբ

Ածուխի հաբը մանրացրեք, խառնեք ժելատինով և ավելացրեք կաթը:

Լավ խառնեք (չզարմանաք, երբ ոչինչ չլուծվի, այդպես էլ պետք է լինի), 15 վայրկյան դրեք միկրոալիքային վառարանի մեջ: Ապա հանեք և սպասեք՝ մինչ գոլանա: Դիմակը պետք է քսել նախօրոք մաքրած դեմքին:

Չոր խոզանակի միջոցով սկզբում բացեք ծակոտիները, ապա քսեք դեմքին: Սպասեք, մինչև ամբողջովին չորանա խյուսը դեմքին, մոտավորապես 10-15 րոպե, ապա հեռացրեք դիմակ-թաղանթը:

Սա հրաշալի կերպով մաքրում է ծակոտիներն ու սև կետերը: Դիմակից հետո խոնավեցնող քսուք քսեք:

Բնական միջոցները շատ ավելի օգտակար և արդյունավետ են, քան գնված ապրանքները, որոնց բաղադրության մեջ բազմաթիվ քիմիական տարրեր կան: Այդ իսկ պատճառով, ըստ կայքի՝ ավելի ցանկալի է անցնել բնական միջոցներին, քան շարունակել վնասել մաշկը քիմիական քսուքներով:

http://shabat.am/

Просмотров: 1473 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ