Բնական կրեմ, որը կերիտասաևդացնի մաշկն ու կազատի կնճիռներից - 19 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2016 » Август » 19 » Բնական կրեմ, որը կերիտասաևդացնի մաշկն ու կազատի կնճիռներից
loading...
9:11 AM
Բնական կրեմ, որը կերիտասաևդացնի մաշկն ու կազատի կնճիռներից

Բնական կրեմ, որը կերիտասաևդացնի մաշկն ու կազատի կնճիռներից
Կնճիռները ծերացման բնական նշաններն են, սակայն կանայք ամեն հնարավոր տարբերակներով փորձում են պայքարել կնճիռների դեմ և հնարավորինս երկար պահպանել գեղեցիկ ու ձիգ մաշկը։

Սթրեսը, ոչ առողջ սնունդը, խնամքի քիմիական միջոցները, հորմոնալ խանգարումները, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են հանգեցնել կնճիռների վաղ առաջացմանը։

Մաշկը երիտասարդացնելու համար, սակայն, պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել, այլ կարելի է տանը պատրաստել բնական կրեմ, որը շատ արդյունավետ է և կազատի մաշկը կնճիռներից։

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• 1 բաժակ մաքուր ջուր

• 1 ճաշի գդալ տաք կաթ

• 3 ճաշի գդալ բրինձ

• 1ճաշի գդալ մեղր։

Պատրաստման եղանակը

3 ճաշի գդալ բրինձը եռացնել 1 բաժակ ջրով և եփել մոտ 3 րոպե։ Բրինձը վերցնել կրակից և թողնել, որ սառչի։ Այնուհետ բրնձի ջուրը քամել և լցնել ապակե բաժակի մեջ։

Եփած բրինձը խառնել կաթի և մեղրի հետ՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։

Օգտագործման եղանակը

Մաշկը լվանալ և չորացնել։ Խառնուրդը քսել մաշկին՝ կատարելով շրջանաձև մերսումներ։ Պահել 15 րոպե, որի ընթացքում այն կչորանա։ Մաշկը լվանալ բրնձի ջրով, ապա տաք ջրով։

Այս բնական դիմակը կատարեք շաբաթը 1 անգամ, և կնճիռները կսկսեն նվազել ու կունենաք երիտասարդացած մաշկ։

http://life.panorama.am/

Просмотров: 1970 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ