Դիմակ, որը կարող է բնական բոտոքս լինել - 20 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-01-16
Главная » 2016 » Август » 20 » Դիմակ, որը կարող է բնական բոտոքս լինել
loading...
10:36 AM
Դիմակ, որը կարող է բնական բոտոքս լինել

Յուրաքանչյուր կին երազում է գեղեցիկ ու երիտասարդ մաշկ ունենալու մասին։ Այս դիմակի մեջ օգտագործվող բաղադրիչները կարող են դանդաղեցնել ծերացման պրոցեսը։

Լավագույնն այն է, որ դիմակն օգտագործելուց անմիջապես հետո զգալի են արդյունքները։

Դիմակը մաշկը դարձնում է առավել ձիգ ու հարթ, հաղորդում երիտասարդ, թարմ տեսք։

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• 5 ճաշի գդալ գազարի հյութ

• 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա

• 1 ճաշի գդալ թթվասեր։

Պատրաստման եղանակը

 

Տարայի մեջ լցնել 100մլ ջուր, ավելացնել եգիպտացորենի օսլան և դնել թույլ կրակի վրա։ Խառնել՝ մինչև ջուրը պակասի։Այս խառնուրդը դնել մի կողմ, որպեսզի սառչի։ Այնուհետ ավելացնել գազարի հյութը և թթվասերը ու լավ խառնել։ Դիմակը պատրաստ է։

Մաշկը լվանալ և խառնուրդը քսել ամբողջ մաշկին։Պահել 30 րոպե, ապա լվացվել տաք ջրով։

Եթե պատրաստված խառնուրդը շատ է ստացվել, ապա այն կարելի է պահել սառնարանում և կրկին օգտագործել։

Լավագույն արդյունքների համար անհրաժեշտ է այս դիմակը կիրառել շաբաթը 3-ից 5 անգամ։

Այս դիմակը խոնավեցնում է մաշկը, վերացնում հոգնածության հետքերը, նվազեցնում կնճիռներն ու մուգ շրջանակները։

http://shabat.am/

Просмотров: 493 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ