Ինչպե՞ս կանխել մազաթափությունը և հարթեցնել մաշկը - 20 Августа 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-03-29
Главная » 2016 » Август » 20 » Ինչպե՞ս կանխել մազաթափությունը և հարթեցնել մաշկը
loading...
10:38 AM
Ինչպե՞ս կանխել մազաթափությունը և հարթեցնել մաշկը

Պարզվում է, որ առօրյա սննդակարգի մեջ ընդգրկելով մի քանի մթերք՝ կարող ենք վերականգնել աչքերի փայլը, կանխել մազաթափությունը և հարթեցնել մաշկը:

Սպանախ

Սպանախը պարունակում է մեծ քանակությամբ կարատենոիդ լյուտեին և զեաքսանտին, որոնք մաքուր կպահեն ձեր աչքերի սպիտակ հատվածները: Ինչպես գիռտենք, սպանախը կարելի օգտագործել աղցանների մեջ: Երկաթով հարուստ այս մթերքն անփոխարինելի է՝ որպես մսի խավարտ:

Ձու

Ձուն հարուստ է երկաթով, որը կարող է կանխել մազաթափությունը: Այն նաև ծծումբ է պարունակում, որն էլ մազերին փափկություն է հաղորդում:

Բանան

Բանանն այն հրաշալի մթեքներից է, որն ապահովում է ձեր մաշկի առաձգականությունը: Այն նաև հրաշալի աղանդեր է:

Կարմիր կաղամբ

Կարմիր կաղամբը հարուստ է ծծումբով ու յոդով, որոնք մաքրում են ներքին օրգանները՝ մեր մաշկը դարձնելով հարթ ու առողջ: Եթե ունեք կորյակներ, ապա հատկապես դուք պետք է զբաղվեք ներքին օրգանների "հիգիենայով":

Ճակնդեղ

Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ բետաին, որն օգնում է ազատվել ճարպերից: Ճակնդեղի հյութն օգտակար է մարսողության համար, քանի որ պարունակում է քլոր: Կարելի է կռահել, որ ճակնդեղի հյութn ամենահամեղ հյութերից չէ, այնպես որ, ճակնդեղի առավելություններից օգտվելու համար այն կարել է նաև ուտել բնական վիճակում,-փոխանցում է doctors.am-ը: 

Խաղողի կորիզի ձիթայուղ

Այս ձիթայուղը պայծառ ոսկեգույն է, հիանալի է աղցանների մեջ կամ իտալական հացի վրա ցողելու համար: Այն օգտագործվում է նաև դիմահարդարման մեջ՝ մաշկը փափկեցնելու նպատակով: Խաղողի կորիզի ձիթայուղը հարուստ է վիտամին E-ով, ինչը կանխում է կնճիռների առաջացումը: Այն օգտագործում են ճիշտ այնպես, ինչպես մնացած բոլոր ձիթայուղերը:

http://shabat.am/

Просмотров: 566 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->