Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2016 » Август » 25 » Նիհարելու համար կուշտ նախաճաշեք
loading...
3:17 PM
Նիհարելու համար կուշտ նախաճաշեք

ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի համալսարանի գիտնականներն 18-20 տարեկան, ավելորդ քաշով ու ճարպակալությամբ տառապող 20 կանանց շրջանում հետազոտություն են անցկացրել։ Հատուկ այն կանանց են ընտրել, ովքեր առավոտյան նախաճաշելու սովորություն չունեն։ Փորձարկման ընթացքում կանանց մի մասին առաջարկվել է 1 շաբաթ ամեն օր 350 կիլոկալորիա սննդային արժեքով շիլայից կամ ձվից ու տավարի մսից բաղկացած նախաճաշ անել։ Կանանց մյուս մասին առաջարկվել է շարունակել նախաճաշ չանելու սովորությունը։

Փորձի 7-րդ օրը կանանց տարել են լաբարատորիա, որտեղ մասնագետները նրանց տվել են հարցաթերթիկներ և առաջարկել լրացնել։ Հարցերը մասնավորապես վերաբերել են ախորժակին և սովի զգացմանը։

Պարզվել է, որ առավոտյան 35 գր սպիտակուց պարունակող նախաճաշ արած կանայք հագեցվածության ավելի բարձր մակարդակ են ունեցել և նրանց ախորժակը մինչ կեսօր փակ է եղել։ Բացի այդ, նրանց մոտ նվազել է նաև գրելին հորմոնի պարունակությունն օրգանիզմի մեջ, որը պատասխանտու է սովի զգացման առաջացման համար։

Առավոտյան նախաճաշած կանայք չնախաճաշողների համեմատությամբ, երեկոյան ավելի քիչ ճարպային սնունդ են օգտագործել։ Այսպիսով գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ ավելորդ քաշից ազատվելու համար առավոտյան անհրաժեշտ է սպիտակուցների բարձր պարունակությամբ նախաճաշ ընդունել։

http://shabat.am/

Просмотров: 811 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->